Որո՞նք են լինելու քաղաքային խնդիրների վերաբերյալ անելիքներս
Անկախ այն հանգամանքից, որ ես ներկայացված չեմ լինելու Երևանի ավագանիում, համարում եմ, որ այն խնդիրները և առաջարկները, որոնք բարձրաձայնել եմ 2017 թվականից սկսած շարունակում են լինել արդիական։
Որոշել եմ շարունակել Երևանի քաղաքապետարանի գործունեության մոնիտորինգը այնպես, ինչպես դա արել եմ ընդդիմադիր ավագանու անդամի կարգավիճակում։ Ինձ համար առաջնահերթ են քաղաքային խնդիրների լուծումները, ուստի ում գործունեությունը չբխի այդ տրամաբանությունից, անդրադառնալու եմ՝ անկախ որ ուժից և ով դա կիրականացնի։
Լինելու եմ Ձեր մունիցիպալ Օմբուդսմանը։
Դավիթ ԽԱԺԱԿՅԱՆ