«Սա 2018 թվականից հետո խոշոր հետընտրական դաշինքի փորձերից մեկն է, եւ ես վստահ եմ, որ հաջողությամբ կպսակվի։ Խորհրդարանական երկրում ապագայում նման պատկեր մենք տեսնելու ենք գուցե ԱԺ-ում, գուցե այլ խոշոր քաղաքներում, սա արդեն բնական մոդել է լինելու»,-այս մասին երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Անդրադառնալով փոխքաղաքապետերի պաշտոնների բաշխմանը, եւ «Հանրապետություն» խմբակցության հետ համագործակցությանը, Ավինյանն ասաց․«Փոխքաղաքապետերի պաշտոնների բաշխման մասին դեռ վաղ է խոսել։ Հայտարարությունը շուտով կանենք, երբ հստակ որոշենք թեկնածուներին։ Ուղղակի պաշտոն ստանձնելը աթոռների բաժանում չէ, այստեղ կարեւոր է, որ մարդիկ, որոնք պատրաստվում են ստանձնել պատասխանատվությունը, ունենան համապատասխան կարողություններ՝ լինի դա փոխքաղաքապետ, թե թաղապետ»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ