Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեք գերատեսչություններ ստացան տարբեր ֆունկցիոնալությամբ ամենագնացներ. ԱՄՆ գործընկերների հետ իրականացվող 3-րդ ծրագիրը»

Հոկտեմբեր 13,2023 12:34

«ԱՄՆ բարերարների ու համահայկական հիմնադրամի համագործակցությամբ ամռանից սկսած ևս մեկ մեծ ծրագիր երեկ ավարտեցինք։ Մեր գործընկերների ջանքերի շնորհիվ երեք գերատեսչություններ ստացան տարբեր ֆունկցիոնալությամբ ամենագնացներ, որոնք կօգտագործվեն ամենօրյա ծառայություն իրականացնելու նպատակով։ Մեքենաներն աչքի են ընկնում իրենց մոբիլությամբ ու դժվարանցանելի վայրերում արագ տեղափոխվելու ֆունկցիոնալությամբ։

Սա մեր ԱՄՆ գործընկերների հետ իրականացվող 3-րդ մեծ ծրագիրն է․ 2021-ին 13 ամենագնացներ նվիրեցինք ՀՀ ՊՆ-ին, ՇՄՆ-ին և ԱԻՆ-ին։

Բարեգործական ծրագիրը ներառում է նաև թանկարժեք լսողական սարքերի տրամադրում ու տարվա մեջ 2 անգամ անվճար ստուգում լավագույն մասնագետների կողմից։ Այս ծրագրի շահառու են ՀՀ-ում բոլոր թիրախ խմբերը, այդ թվում՝ Հրազդանի ցերեկային խնամքի կենտրոնի մեր տարեցները։

Հույս եմ հայտնում, որ համագործակցությունը էլ ավելի լայն թափ կհավաքի ՝ մեծացնելով Հայաստան-Սփյուռք կապերը, ինչպես նաև առարկայական ու հասցեական խնդիրներ կլուծի կոնկրետ գերատեսչությունների համար։

Չեմ կարող շնորհակալություն չհայտնել մեր ընկերներին ու գործընկերներին՝ այս իրավիճակում մեզ նեցուկ լինելու համար։

Շնորհակալ եմ նաև ՆԳՆ նախարարին, փրկարար ծառայության փոխնախարարին և բոլոր նրանց, ովքեր համբերատար ամիսներ շարունակ համագործակցել են ինձ հետ՝ ծրագիրը նպատակակետին հասցնելու համար»։

Լիլիթ Ստեփանյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր

Քաղաքացիական պայմանագիր

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել