Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Քերոբյան․ «Որոշ խնդիր կար բենզինի հետ կապված․ մեր առաջին դիմումը մասնակիորեն բավարարվել է, աշխատում ենք գործընկերների հետ»

Հոկտեմբեր 13,2023 12:25

Մեր արտահանման մոտ 40%-ն է գնում Ռուսաստանի Դաշնություն, տնտեսվարողներն աշխատում են, ամեն ինչ նորմալ է, որեւէ խնդիր չկա։ Այս մասին այսօր Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդմնակալությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով հարցին՝ ռուսական «Մագնիտ» ընկերությունը հրաժարվում է հայկական ապրանքներ ընդունել, չկա՞ մտավախություն ռուսական շուկան կորցնելու։

Անդրադառնալով Լարսի անցակետին, նախարարն ասաց՝ Լարսում այլեւս հերթեր չկան․ «Անցած տարվա հունիսից հետո իմ եւ ՌԴ տնտեսական զարգացման նախարարի պայմանավորվածություններից հետո Լարսի անցակետում բազմաթիվ նոր ուղիներ են բացվել, հեշտացվել են պրոցեսները։ Ընդամենը 2 օր են հարցեր եղել, այդ խնդիրը արդեն չկա»:

Ինչ վերաբերում է բենզինի եւ դիզվառելիքի հետ կապված խնդրին, նախարարն ասաց՝ դիզվառելիքի խնդիր չկա. «Որոշ խնդիր կար բենզինի հետ կապված, բայց մեր առաջին դիմումը մասնակիորեն բավարարվել է, աշխատում ենք գործընկերների հետ»:

Արդյոք բենզինի թանկացում կլինի, նախարարն ասաց՝ գները շուկայից են կախված։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031