Իսրայելի պաշտպանության նախարարությունը և երկրի բանակը (ՑԱԽԱԼ) տեղեկացրել է ՄԱԿ-ին՝ Գազա քաղաքի հյուսիսային հատվածից 24 ժամվա ընթացքում 1,1 միլիոն մարդու տարհանման անհրաժեշտության մասին։ Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, այս մասին հայտարարել է ՄԱԿ ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
ՄԱԿ-ը Թել-Ավիվին խստորեն կոչ է արել չեղարկել տարհանման հրամանը՝ ընդգծելով, որ նման ծավալի տարհանումը կարող է հանգեցնել «աղետալի իրավիճակի» և ունենալ «ավերիչ հումանիտար հետևանքներ»: Իսրայելում ՄԱԿ-ի ներկայացուցիչն իր հերթին այս կոչը որակել է «ամոթալի»։
ՑԱԽԱԼ-ի հայտարարությունում նշվում է, որ ՀԱՄԱՍ-ի գրոհայինները թաքնվում են քաղաքի տակ գտնվող թունելներում և խաղաղ բնակիչներով բնակեցված շենքերի ներսում։ Իսրայելի բանակը պաղեստինյան խմբավորմանը մեղադրել է խաղաղ բնակիչներին որպես «կենդանի վահան» օգտագործելու համար։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ը հազարավոր հրթիռներ արձակեց Իսրայելի ուղղությամբ, ինչից հետո Վարչապետ Բենիամին Նեթանյահուն պաշտոնապես հայտարարեց երկրի տարածքում պատերազմի մասին։