Լրահոս
Օրվա լրահոսը

Որքան շատ հաշմանդամություն ունեցող կանայք ընդգրկվեն խորհրդարանում եւ կառավարությունում, այդքան ավելի զգայուն և ներառական կլինեն օրենքները. Սոնա Ղազարյան

Հոկտեմբեր 13,2023 11:53

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը հոկտեմբերի 12-ին ելույթ է ունեցել ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում:

«Ցանկանում եմ սկսել դրական մեջբերմամբ եւ փաստել, որ շատ անդամ երկրներում Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի վավերացմամբ մենք իրական առաջխաղացում ենք արձանագրում ներառման եւ մասնակցության առաջնահերթությունների մասով:

Այնուամենայնիվ, հաշմանդամություն ունեցող կանանց ձայնը դեռեւս բավարար լսելի չէ, քանի որ հաշմանդամություն ունեցող կանայք չեն մասնակցում որոշումների կայացման գործընթացներին ինչպես կառավարություններում, այնպես էլ խորհրդարաններում:

Սակավ հասանելիությունը խթանում է կախվածությունը՝ զգալիորեն թուլացնելով հաշմանդամություն ունեցող կանանց: Ընտանիքի անդամից նյութապես կախված լինելու հանգամանքը միանշանակ խոչընդոտ է ընտանեկան բռնության դեպքեր արձանագրելու հարցում: Հաշմանդամություն ունեցող կանանց համար ընդհանուր առմամբ տնից հեռանալու վախը, մեղմ ասած, սարսափելի է դարձնում իրավիճակը:

Մենք պետք է տեղյակ լինենք այդ բոլոր խոչընդոտներից եւ միասին աշխատենք՝ հաղթահարելու հասարակության առջեւ ծառացած մարտահրավերները եւ ուսումնասիրելու հաջողության դեպքերը, որոնք հստակորեն արձանագրվել են ելույթում:

Օրինակներից է Վրաստանը, որը հաշմանդամություն ունեցող կանանց առաջարկում է անվճար իրավաբանական օգնություն, Իսլանդիան, որը նշանակել է իրավունքների պաշտպանության սպաներ, եւ Սերբիան, որը ստեղծել է «Sound of Soul» հավելվածը, որն օգնության համար տալիս է տեխնոլոգիական լուծում:

Ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն հանգամանքի վրա, որ հաշմանդամություն ունեցող կանայք շատ ավելի խոցելի են զինված հակամարտությունների ժամանակ՝ թաքստոցների հարմարավետության բացակայության պարագայում: 21-րդ դարում մենք դեռ պետք է խոսենք այս մասին, երբ Ուկրաինայում կանայք պետք է թաքնվեն կամ ստիպողաբար լքեն իրենց տները, ինչպես նախորդ ամիս Լեռնային Ղարաբաղից:

Այսպիսով, ի՞նչ պետք է անենք միասին: Իրավիճակը բարելավելու համար անհրաժեշտ է համատեղ ջանքեր գործադրել: Առաջին քայլը եւ մինչ այժմ ամենահիմնականը հաշմանդամություն ունեցող անձանց դպրոցում վաղ տարիքից ընդգրկելն է՝ հասարակության մեջ ինտեգրելու եւ ընկերներ ձեռք բերելու համար: Ազգային հաշմանդամության քաղաքականությունը պետք է ներառի նաեւ գենդերային հավասարությունը:

Անկեղծ կլինեմ ու կասեմ, որ միայն հաշմանդամություն ունեցող կին պատգամավոր իմ գործընկերոջ մասնակցությամբ է հնարավոր եղել ֆիլտրել բոլոր օրենսդրական փոփոխությունները, որոնք գալու են խորհրդարան այս դիտանկյունից:

Ինչքան ավելի շատ հաշմանդամություն ունեցող կանայք ընդգրկվեն խորհրդարանում եւ կառավարությունում, այդքան ավելի զգայուն եւ ներառական կլինեն օրենքներն ու ռազմավարությունը»,- ասել է Սոնա Ղազարյանը:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031