Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողները պետք է ներս հրավիրվեին քաղաքապետի երդմնակալության արարողության ժամանակ. Հակոբ Կարապետյան

Հոկտեմբեր 13,2023 11:46

Երևանի քաղաքապետի մամուլի նախկին խոսնակ Հակոբ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը

Տիգրան Ավինյանի երդմնակալության արարողությանը լրագրողների ներկայությունը նպատակահարմար չի համարվել՝ «հյուրերի մեծաթիվ քանակի» պատճառով։ Քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանի գառման համաձայն, լրագրողները միջոցառումը լուսաբանելու համար կարող են օգտվել պաշտոնական հեռարձակումից։

Հյուրերի մեծաթիվ քանակը, կարծում եմ, վատ պատճառաբանություն է լրագրողներին այս կարեւոր իրադարձությանը չթողնելու համար։ Իսկ պաշտոնական հեռարձակմամբ «յոլա գնալու» առաջարկը գրեթե վիրավորական է։ Մեդիայի հետ աշխատած ցանկացած ոք գիտի, որ լրագրողները ձգտում են տեղում լինել վստահաբար ո՛չ նրա համար, որ սղագրեն պաշտոնական արարողության ժամանակ հնչող հանճարեղ ելույթները։

Նրանք ձգտում են տեղում լուսաբանել նշանավոր իրադարձությունը՝ հանրության համար կարեւոր դետալները, նյուանսները բացահայտելու, կուլիսներում իրենց հետաքրքիր մարդկանց հետ էքսպրոմտ հարցազրույցներ անելու համար եւ ի վերջո, հանրությանն ավելի լայն ու խորը պատկեր ցույց տալու, քան քաղաքապետարանի պաշտոնական տեսախցիկներն են ցույց տալիս։ Այնպես որ, լրագրողները ՊԵՏՔ Է ներս հրավիրվեին քաղաքապետի երդմնակալության արարողության ժամանակ՝ անգամ ի հաշիվ որոշ թանկարժեք հյուրերի ներկայության։

Հ․ Գ․ Լուսանկարում հեղափոխական 2018 թ․-ն է՝ Հայկ Մարությանի երդմնակալության օրը, լրագրողների հետ նորընտիր քաղաքապետի ճեպազրույցից հետո (կամ ժամանակ, ես էն ժամանակ դեռ էնտեղ չէի)։ Ուզում եմ հպարտությամբ նշել, որ մեր աշխատանքի առաջին իսկ օրերից փաստացի վերացրեցինք Տարոն Մարգարյանի օրոք լրագրողերի համար դրված սահմանափակումները։ Մեր սահմանած կանոնի համաձայն, ցանկացած լրագրող ցանկացած աշխատանքային օրվա ցանկացած ժամի կարող էր առանց բարդության, առանց հավատարմագրի մտնել քաղաքապետարան։ Հուսով եմ, քաղաքապետարանի ներկա գործընկերները կկանխեն ռեգրեսիվ միտումները։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031