Լրահոս
Օրվա լրահոսը

Պատմում է՝ ինչպես են իրենց՝ դիրքերում ամուր կանգնած, պարտադրել զինաթափվել. «Հրապարակ»

Հոկտեմբեր 13,2023 11:04
zinvor

Արցախցի ընտանիքների մեծ մասը առնվազն երկու անգամ ստիպված է եղել շեն ու տուն փոխել, ամեն ինչ զրոյից սկսել։ Աշխարհազորային Կարեն Համբարձումյանի բազմանդամ ընտանիքի համար սա երրորդ բռնի տեղահանումն է։ Առաջինը 2020 թ․ պատերազմից հետո էր, երբ կնոջ ու յոթ երեխայի հետ Իշխանաձորից տեղափոխվեց Պատարա։ Այստեղ նոր-նոր էին տուն-տեղ դրել, երբ իր պաշտպանած Արցախը հանձնեցին։ Դիրքերում ամուր կանգնած մարդը ստիպված եղավ այս անգամ էլ զենքը վայր դնել ու տեղափոխվել Հայաստան՝ Արմավիրի Այգեշատ գյուղ։

Ասում է՝ երկիրը պահողն ու հաղթողը զինվորն է, իսկ իշխանությունն այդ հաղթանակը մսխողն է։ Պատմում է, թե ինչպես են իրենց՝ դիրքերում ամուր կանգնած, պարտադրել զինաթափվել։ «Ասացին՝ եթե զենքը չդնեք, կնիկ-երեխեքին փրթելու են։ Ես լացելով եմ զենքս դրել․ դա իմ ընկերն էր, իմ անվտանգության երաշխավորը, իմ արժանապատվությունը, բայց այլընտրանք չէին թողել։ Էն վիճակն էր, որ եթե նույնիսկ մեկը դեմ գնար հրամանին, էդ մեկի պատճառով մեր ու մանուկ սպանելու էին։ Մարտունիում շրջափակման մեջ էինք, անհնար էր դուրս գալ։ Ռուսը եկավ, մեզ հանեց շրջափակումից։ Զինաթափեցին բոլոր պոստերը, բոլորիս հավաքեցին իրար գլուխ ու դուրս բերեցին»,- պատմեց Կարեն Համբարձումյանը։

Կարենի ասելով՝ հնարավոր է, որ հայկական կողմն էր հորինել կանանց ու երեխաներին «փրթելու» սպառնալիքը, որ իրենց զինաթափեր, բայց մտածելու ժամանակ չունեին ու զենքերն արագ վայր դրեցին։ «Էս դավաճաններից ես ամեն բան արդեն հավատում եմ։ Ես հավատում եմ, որ Արցախի կորուստը ներքին թշնամու դավաճանության հետեւանք է։ Եթե նրանք չօգնեին ադրբեջանցուն, մեզ չէին հաղթի։ Խրամատին սովոր մարդը զենքը վայր չի դնում, նա փախչել չգիտի, ինքը կռվող տեսակ է»։

Արցախը հանձնելու, արցախցուն բռնի տեղահանելու եւ Հայաստանը թեժացող գոտի դարձնելու համար Կարենը մեղադրում է Հայաստանի ու Արցախի բոլոր ղեկավարներին՝ ներկա ու նախկին։

Արեգ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031