Բաքվում մեկնարկել է Վագիֆ Խաչատրյանի գործով դատավարությունը, որը Ադրբեջանի ուժայինների կողմից առևանգվել էր Լաչինի միջանցքում տեղադրված անցակետից այս տարվա հուլիսին։
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Խաչատրյանի գործը քննում է Բաքվի զինվորական դատարանը՝ դատավոր Ջամալ Ռամազանովի նախագահությամբ։ Բաքուն Վագիֆ Խաչատրյանին վերագրում է մի շարք ծանր հանցանքներ, գործով տուժող է ճանաչվել 59 անձ։