Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվի գլխավոր ռաբբին երկրորդ կոչն է անում Հայաստանում հրեական համայնքին. «Ազգ»

Հոկտեմբեր 13,2023 10:49

Հոկտեմբերի 5-ին վերաակտիվանում է Բաքվում գործող հրեական դպրոցի տնօրեն գլխավոր ռաբբի Զամիր Իսաեւը (Rabbi Zamir Isayev): Նա X-ի իր հարթակում շարունակում է կրքեր բորբոքել: «Շաբաթներ առաջ արդեն զգուշացրել էի, որ հրեաների համար Հայաստանում մնալը վտանգավոր է: Իսրայելի Սփյուռքի նախարարությունը անցյալ ամիս 2 անգամ արծարծել է Հայաստանում հրեաների դեմ հնարավոր բռնարարքների մասին՝ հիշատակելով Ադրբեջանի հետ Իսրայելի սերտ հարաբերությունների մասին»: Որպես դրա ապացույց ռաբբին ներկայացնում է, թե վերջերս Երեւանում սինագոգի վրա հարձակում է եղել: «Ակնկալվում էր, գրում է նա, ատելության խոսքը բռնություն եւ անհանդուրժողականություն է ծնում: Կրկնում եմ Հայաստանի հրեաներին ուղղված կոչս՝ եթե օգնության կարիք ունեք, կհոգամ, լքեք երկիրը, քանի դեռ ուշ չէ»:

Թել Ավիվում Հայաստանի դեսպան Արման Հակոբյանը ֆրանսիական հեռուստատեսության նույն օրվա եթերում հերքեց, թե Երեւանի սինագոգի վրա հարձակում է եղել:

Բոլորիս պիտի անհանգստացնի՝ ո՞վ է կատարողը: Մեր ինտերնետային որոնումները թերեւս ճշտում են. եթե լուրը հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը, այն տարածում է zinvor.info հայերեն եւ ադրբեջաներեն կայքը, կասկած կա՞, որ պատվիրատուն (երեւի նաեւ կատարողը) Ադրբեջանն է: zinvor.info կայքի արտաքին տեսքը թույլ է տալիս կարդալ վերնագրերը: Եւ՝ ակնհայտ է, որ Ադրբեջանի լրատվական, ավելի ստույգ՝ քարոզչության ոստայնում ենք: Հենց այստեղ էլ կարդում ենք հոկտեմբերի 4-ին տեղադրված վերնագիրը՝ «ԱՍԱԼԱ-ն (երիտասարդական թեւը) ստանձնել է Երևանի սինագոգի վրա հարձակման պատասխանատվությունը»: Ցնորամիտ այդ տեքստը չենք կրկնի, սակայն վտանգավոր մի հատված կընդգծենք՝««Հրեաները հայկական պետության և հայ ժողովրդի երդվյալ թշնամիներն են: Սա նախազգուշացում է՝ հոկտեմբերի 3-ին մեր հաջող գործողությունը Երևանում միայն սկիզբն է: Յուրաքանչյուր ռաբբի կլինի մեր տեսադաշտում», ասվում է ահաբեկչական կազմակերպության հայտարարության մեջ», կարդում ենք ադրբեջանական zinvor.info կայքում:

Սույն լրատվությանը կից «փաստական» մի քանի վայրկյան տեւող տեսանյութ է տեղադրված, որն այդպես էլ հասանելի չի դառնում…դրա վրա newstube.az հետքը կա: Սույն հոդվածը գրելու ընթացքում համոզվեցինք, որ Ադրբեջանը տարիներ ի վեր (armenia.az-ը՝ 2010 թվականից) պատրաստվել է իր հաղթանակին. առաջնակարգ է համարել հայալեզու կայքերի ստեղծումը, քարոզչությունը: Իսրայելից զենք գնելուն զուգահեռ այդ կայքերով զարգացնում է այն թեզը, թե ինքը հանդուրժողականության օրրան է, իսկ Հայաստանը մոնոէթնիկ երկիր, որ դրժում է օտար տարրի հետ համակեցությունը: Հոկտեմբերի 11-ին Բեռլինում դեսպան Աղաեւը X-ի միկրոբլոգում Ադրբեջանում ուդիների եկեղեցում ծեսի տեսանյութ է տեղադրել՝ ի վկայություն քրիստոնյաների հանդեպ իր երկրի հանդուրժող վարքի: Ըստ ինտերնետում առկա 2011 -ի ՀՀ-ում անցկացված մարդահամարի տվյալների, ՀՀ-ում ամենամեծ էթնիկ խումբը՝ եզդիներն են (35,308), այնուհետ՝ ռուսները, ասորիները, քրդերը, ուկրաինացիները, հույները, վրացիները, բելառուսները, հրեաները(127), լեհերը, գերմանացիները, այլ էթնիկ խմբեր: Այժմ Հայաստանում, մանավանդ Երեւանում աչքառու է օտարերկրացիների զգալի ներկայությունը, ինչը Բաքվին անհանգստություն է պատճառում: Ինչպես նաեւ այն հանգամանքը, որ ՀՀ-ում քրդերը շարունակում են ապրել նաեւ 1915-ին Հայոց ցեղասպանության մեջ իրենց հանցավոր մասնակցությունից հետո էլ, կրոնափոխ չեն եղել, դպրոց, թերթ, ռադիոժամ ունեն: Ինչո՞ւ տարբեր հարթակներից չենք խոսում սրա՛ մասին: Հայաստանում հրեական համայնքը միշտ ընդգծել է, թե հայերն ու հրեաները բախտակից ժողովուրդներ են, դրա վկայությունն է նաեւ Երեւանի սրտում վեր խոյացող Հոլոքոսթի եւ Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված կոթողը, որը 2020-ի պատերազմի ժամանակ ներկով էր պղծվել: Ո՞վ է պատվիրատուն, կատարողը: Նույն ձեռագիրը չէ՞:

Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031