«Հանրապետություն» կուսակցության հնաբնակներից մեկը` Նորիկ Եղիազարյանը, հոկտեմբերի 10-ին Երեւան քաղաքի ավագանու նիստից ժամեր առաջ հայտարարեց, որ դադարեցնում է անդամակցությունը կուսակցությանը, որի երկարամյա անդամն էր նա:
-Գովելի՞ է, որ ՔՊ-ն «Հանրապետություն» կուսակցության ձայների հաշվին քաղաքապետ ընտրեց:
– Գովելի է, թե ոչ, դա հստակ ընտրության արդյունք է: Չես կարող դրանից խուսափել, չնայած ես ուզում էի, որ իշխող թիմն իր հարաբերությունները կարգավորեր «Ազգային առաջընթաց» կուսակցության հետ, քանի որ նրանք ամենասկզբում նույն թիմից էին…. Ինչը չեմ կարող ասել Դոգի մասին: Կարծում եմ, որ ոչ թե «Հանրապետություն» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հուշագիրն է ավելի մտահոգիչ, այլ այն, որ դա տեղի ունեցավ «Հանրային ձայն» կուսակցության օգնությամբ ու միջոցով: Մոտ ժամանակներս պետք է սպասել, որ Արտակ Գալստյանի ու Վարդան Ղուկասյանի դեմ հարուցված քրեական գործերը կկարճվեն: «Հանրապետություն» կուսակցությունը միշտ էլ հիմնական հարցերում կանգնել է ՔՊ-ի կողքին, ես դա համարում եմ դրական:
– Բայց երբ կուսակցությունն իրեն հռչակում է ընդդիմադիր` ձայն է ստանում հանրությունից, որքանո՞վ է ազնիվ ու բարոյական, որ հետո աջակցում է իշխանություններին: Արտակ Զեյնալյանն իր հստակ աջակցությունը հայտնեց Նիկոլ Փաշինյանին: Այստեղ խոսքն ի՞նչ ընդդիմադիր լինելու մասին կարող է լինել: Մի՞թե սա ազնիվ է իրենց քվե տված քաղաքացու նկատմամբ: Գուցե միանան, դառնան ՔՊ-ի անդամ, ու այլեւս հարցեր չառաջանան այս առումով…
Կարդացեք նաև
– Ամենասկզբից էլ մենք դաշինքով` բոլորս միասին, պայքարի էինք դուրս եկել` «Հանրապետություն», ՔՊ եւ «Լուսավոր Հայաստան»: Ես ակտիվ դերակատարում եմ ունեցել այդ պայքարում: Ինչի՞ համար եմ ասում սա, որ հստակ լինի՝ այդ միասնությունը դեռ այն ժամանակվանից է սկսվել: «Հանրապետություն» կուսակցությունն ասում է, որ ինքը կառուցողական ընդդիմություն է: Այն բաները, որ լավ են, գովելի են, ընդունելի են կուսակցության համար, իսկ որոնք սխալ են` ոչ, բնականաբար: Գուցե Ձեր ասածի մեջ էլ կա ճշմարտություն, բայց դա է պատկերը:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: