Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մեսրոպ Առաքելյան․ «Ոչ միայն գերիների, այլ նաեւ բազմաթիվ այլ հարցերով միջազգային ատյանների որոշումները Ադրբեջանի վրա էական ազդեցություն չեն ունենում»․ «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 13,2023 09:35

Սեպտեմբերի 27-ին՝ Լաչինի անցակետը հատելիս, ապօրինի կերպով գերեվարվել եւ ձերբակալվել էր Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը: Ավելի ուշ պարզվեց, որ նրան 3 մեղադրանք է ներկայացվել, եւ ադրբեջանական դատարանը Արցախի նախկին պետնախարարին 4 ամսով կալանավորելու որոշում է կայացրել։

Հոկտեմբերի 9-ին Բաքվի դատարանը մերժել էր նրա փաստաբան Աֆատ Գազիեւայի ներկայացրած վերաքննիչ բողոքը, այն է` փոխել իր պաշտպանյալի խափանման միջոցը: Այսպիսով, Ռուբեն Վարդանյանը կշարունակի մնալ կալանքի տակ:

«Ժողովուրդ» օրաթերթին «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն ասաց, որ այս պահին գործընթաց է գնում ՄԻԵԴ-ում՝ Հայաստանի դիմումի հիման վրա, բայց դեռ որեւէ ազդեցություն չկա:

«Որեւէ արդյունք մինչ այժմ չունենք. ոչ միայն գերիների, այլ նաեւ բազմաթիվ այլ հարցերով միջազգային ատյանների որոշումները Ադրբեջանի վրա էական ազդեցություն չեն ունենում: Բոլորս էլ հասկանում ենք, որ իրավական առումով դժվար է հարցի կարգավորումը: Ամեն դեպքում, տարբեր ուղղություններով փորձ արվում է»,- ասաց նա:

Ընդգծենք, որ Ռուբեն Վարդանյանի պաշտպանության գործընթացն իրականացնում է ադրբեջանցի փաստաբան Աֆատ Գազիեւան, հայազգի կամ միջազգային փաստաբաններ ներգրավված չեն: «Ադրբեջանի, ինչպես նաեւ մյուս երկրների օրենսդրությամբ՝ միայն պետության կողմից տրամադրված, գրանցված փաստաբանները կարող են պաշտպանությամբ զբաղվել. այլ փաստաբաններ չեն կարող ներգրավվել»,-հավելեց Առաքելյանը:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031