Լրահոս
Օրվա լրահոսը

100 հազար հայերը պետք է մնային Արցախո՞ւմ

Հոկտեմբեր 13,2023 10:00

«Այսպես կոչված ռեժիմն է խուճապ առաջացրել Ղարաբաղի բնակչության շրջանում և ստիպել տեղափոխվել Հայաստան», – վերջերս ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: «Պետք է պարզել՝ ում էր պետք պանիկա տարածել, որ Արցախի 100 000 քաղաքացիները սրընթաց արտագաղթեն», – Ալիեւին երկրորդում է ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը: Ստացվում է, որ անգամ սեպտեմբերի 19-ի Ադրբեջանի հարձակումից, բազմաթիվ զոհերից եւ ավերածություններից հետո արցախցիները հնարավորություն ունեին Ադրբեջանի տիրապետության տակ «անվտանգ, արժանապատիվ եւ բարեկեցիկ կյանքով» ապրելու իրենց հողում: Սակայն ինչ-որ «մութ ուժեր» (ենթադրաբար, «նախկինները», դաշնակցականները, Արցախի իշխանությունները կամ Փաշինյանի ընդդիմախոսները) խաբեցին արցախցիներին, համոզեցին, որ նրանց վտանգ է սպառնում, ինչի հետեւանքով էլ 100 հազար հոգի հայտնվեցին Հայաստանում` փոխանակ «ինտեգրվեն» Ադրբեջանի մեջ:

Հետաքրքիր է՝ ո՞ր Ադրբեջանի մասին է խոսքը: Այն Ադրբեջանի, որը 9 ամիս այդ մարդկանց պահում էր շրջափակման մեջ, զրկում էլեկտրականությունից եւ գազի՞ց:

Այն Ադրբեջանի, որտեղ մանկապարտեզից ներարկվում է հայերի նկատմամբ ատելությունը եւ որտեղ քնած հային կացնահարած Ռամիլ Սաֆարովը դե ֆակտո ներկայացվում է որպես ազգային հերո՞ս:

Խոսքն այն երկրի՞ մասին է, որի բանակը 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանական գյուղերում ցուցադրում էր Քյարամ Սլոյանի կտրած գլո՞ւխը:

Այն երկրի, որը գերության մեջ է պահում մի քանի տասնյակ հայերի՝ նրանց դեմ առաջ քաշելով անհեթեթ մեղադրանքնե՞ր:

Ստացվում է, որ հենց այդ երկրի մեջ պետք է «ինտեգրվեին» արցախահայերը, եթե վերը հիշատակված «մութ ուժերը» նրանց թյուրիմացության մեջ չգցեին եւ կասկածներ չսերմանեին Ալիեւի «բարձր հումանիզմի» մեջ: Ի դեպ, Բիշքեկում Պուտինն ու Ալիեւը քննարկել են «հայերի ինտեգրման» հարցը: Շատ բնական է, որ Արցախի հայաթափման երկու գլխավոր ճարտարապետները դա անում են հիմա, երբ Արցախում առավելագույնը մի քանի տասնյակ հայ է մնացել: Կարող էին քննարկման մասնակից դարձնել նաեւ Փաշինյանին՝ որպես երրորդ, այսպես ասած՝ աջակից ճարտարապետի:

…100 հազար մեր հայրենակիցները պաշտոնապես կոչվում են «բռնի տեղահանվածներ»: Բայց եթե լսենք ՔՊ-ականներից ոմանց, ապա նրանք ամենեւին էլ բռնի չեն տեղահանվել, նրանք կարող էին հանգիստ եւ ապահով ապրել Արցախում: Կողմնորոշվե’ք եզրաբանության հարցում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Արցախցի լրագրող Մարութ Վանյանի լուսանկարում՝ Ստեփանակերտի Ազատամարտիկների պուրակում արցախյան պատերազմների հերոսների նկարների ստենդից՝ ծնողներն ու հարազատները հեռանալուց առաջ պոկել էին իրենց երեխաների ու ամուսինների նկարները, որ չպղծվեն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Հիշեցի սովետական անեկդոտի ավարտը. «Նույն հարցը հետաքրքրում է մոսկվացի Յ. Անդրոպովին:» Այս դեպքում նաև բաքվեցի ալիևին, …, իսրայելցի Մոսսադին, … Օտարի ջրաղացին ջուր չլցնենք` ջուրը գանձ է: Կարծիքները ունեն տեղեկատվական մեծ արժեք:

  2. Հայ մարդ says:

    Արցախի նկատմամբ ադրբեջանի կիրառած վայրագությունները – շջափակումը, ժողովրդին սովի մատնելը, անցակետում իրենց ընտրած մարդկանց ձերբակալելը և բաքու տեղափոխելը, նրանց
    նկատմամբ շինծու քրեական գործեր սարքելն ու բանտերը լցնելը, ռուս “խաղաղապահների” թողտվությամբ ռազմական հարձակումները հայկական բնակավայրերի վրա կատարելը և ռուսների աջակցությամբ ՊԲ-ի զինաթափելն ու Արցախի լրիվ հայաթափելը նախապես մշակված և գերտերությունների հետ համաձայնեցված ու նրանց աչքի առաջ հագիստ իրականացված օպերացիա էր, որի սահուն և անհետևանք անցնելու դեպքում այդ մոդելը հետո կիրառվելու էր գերտերությունների կողմից ավելի մեծ մասշտաբների խնդիրներ լուծելու համար։ ադրբեջանին ակտիվորեն ռազմատեխնիկա մատակարարող իսրայելը համոզվելով, որ ադրբեջանը մարսեց իր վայրագությունները, մի քանի շաբաթ հետո գրեթե նույն սցենարն է կիրառում Պաղեստինի և Գազայի հատվածի նկատմամբ և միաժամանակ առիթն օգտագործում է Սիրիայի ու Լիբանանի տարածքները ռմբակոծելու համար։ Այս անգամ ռուսաստանը հանկարծ հումանիստ է դառնում, լուրջ անհանգստանում է պաղեստինցիների համար ու բարձր մակարդակով դատապարտում է ագրեսորին։ Դրան հակառակ, արևմուտքը սատար է կանգնում խաղաղ արաբական բնակավայրերը գետնին հավասարեցնող իսրայելական օպերացիային և պատերազմական կրակի վրա անընդհատ բենզին է լցնում։ Սա է իրական աշխարհը և մենք պետք է վերջապես հասկանանք Չարենցի հետևյալ պոռթկման անհերքելի ճշմարտացիությունը – “Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է”։ Սա է լինելու “արդարամիտ” օտարների հետ հույսեր կապելու մեր դարավոր հիվանդությանդության բուժման միակ դեղատոմսը։

  3. Հայ Մարդ,
    Նախքան այս հարցը քննարկելը, հարցնենք ինքներս մեզ հին ու նոր ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ մասին

    Ա) Բացի հայերից ո՞վ է այսօր հիշատակում հայերի տեղահանումը Արցախից` *At the conclusion of his Obersalzberg Speech on 22 August 1939, a week before the German invasion of Poland, Nazi leader Adolf Hitler reportedly said *Who, after all, speaks today of the annihilation of the Armenians?* (German: Wer redet heute noch von der Vernichtung der Armenier?)
    Հետո եղավ Հոլոքոստը և 1948-ին ստեղծվեց Իսրայելը:
    Իսրայելը չի ընդունւմ 1915-ը: Իսրայելը օժանդակում է Ադրբջնին կոտորել հայերին:

    Բ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ, որոնք Դուք ճիշտ մատնանշում եք, չունե՞ն փաստահավաք անելու ճուղավորում լրատվական տարածքում: Հներից մի օրինակ, *Si vous me donnez six lignes écrites de la main du plus honnête des hommes, je trouverai en elles quelque chose qui le pendra.* Cardinal Richelieu

    Գ) Ճի՞շտ է թե սխալ պնդումը թե Մոսադը (Տեղեկատվության գաղտնի հավաքագրում արտասահմանում և Հատուկ գործողությունների կատարում Իսրայելի սահմաններից դուրս) տեղյակ չէր, կամ սխալ էր հաշվարկել: Կարծում եմ սա bullshit է:

    Դ) Ո՞րն է *Евреи берегите армян, вы будете после них* – խոսքի դերը: Կարծում եմ այն նման է մանտրաների որոնք ներբերվեցին քրիստոնեության ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐՈՎ ու անտեսանելի քայքայեցին հայկական աշխարհը:

  4. Լավատես says:

    Կան երկու իրար հակադիր գլոբալ ուժեր, մեկը տրանսնացիոնալ հակաազգային քոչվորական բնազդով ուժերն են, որոնք գրավել են ֆինանսական ռազմավարական բարձունքները բոլոր ազգային պետություններում, մյուս գլոբալ ուժը՝ դա ազգային ուժերն են, որոնք դեռեւս շատ թույլ են ու անմիաբան եւ դրա արդյունքում այդ երկու ուժերի հավասարազորը գլոբալ տրանսնացիոնալ քոչվորների օրակարգն է սպասարկում: Մենք պետք է ընտրություն կատարենք, թե որ գլոբալ ուժն ենք նախընտրում, կամ քոչվոր ենք դառնում ու քոչում Շվեյցարիա կամ էլ Շվեյցարիա ենք կառուցում հարազատ հողում մեր Արցախ աշխարհի ժողովրդի ու սփյուռքի մեր մյուս աշխարհների ժողովուրդների հետ միասին մեր հողերի վրա: Աշխարհը փոփոխվում է, առանց մեր մասնակցության էլ է փոփոխվում եւ մենք պետք է պատրաստ լինենք լավագույն պահերին առիթը ձեռքներիցս բաց չթողնենք: Սփյուռքի ոչ մի երկիր ապահով չի մեր հայերի համար, դրա համար վեկտորի ուղղությունը՝ դեպի մեր մի կտոր հարազատ հողը, հետո լավագույն առիթի եւ մեր պատրաստվածության դեպքում միասնական ուժերով կվերականգնենք մեր հարազատ աշխարհները: Իսկ աշխարհի ազգային գլոբալ ուժերին մի քիչ այլ կերպ՝ Ով բնիկ ժողովուրդներ, ձեր միակ փրկությունը ձեր հավաքական ուժի մեջ է:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031