Բիշքեկում կայացել է Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպումը: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, հանդիպման սկզբում Պուտինը հիշեցրել է, որ ոչ այդքան վաղ իր ադրբեջանցի գործընկերոջ հետ շփվել է հեռախոսով և հավելել, որ հանդիպման առանցքային թեման Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակն է:
«Թիվ մեկ հարցը Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակն է, բայց ունենք նաև այլ օրակարգ, որը բավականին ծավալուն է»,-ասել է Պուտինը՝ առաջարկելով զգայուն հարցերը քննարկել դեմ առ դեմ:
Ալիևը ողջունել է Պուտինի առաջարկը: «Ուրախալի է, որ Ղրղըզստան պետական այցի շրջանակում ժամանակ եք գտել հանդիպման համար: Իրականում հարցերը շատ են: Կարծում եմ ձեր առաջարկը խելամիտ է»,-ասել է Ալիևը: