ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը մրցակցի դաշտում հյուրընկալվեց Լատվիային։
«D» խմբի ետնապահի հետ, որը մինչ այդ ոչ մի միավոր չէր վաստակել, մեր ընտրանին անցկացրեց որակավորման այս փուլի, թերեւս, ամենաանհաջող հանդիպումը եւ պարտություն կրեց 0։2 հաշվով անգամ այն պարագայում, երբ դաշտի տերերը գրեթե ամբողջ երկրորդ խաղակեսը անցկացրին 10 ֆուտբոլիստով ու այդ ընթացքում հասցրեցին նաեւ կրկնապատկել հաշիվը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ