Aravot.am-ի տեղեկություններով, Սյունիքի մարզի Տաթեւի համայնքապետարանի աշխատակիցը դիմել է ոստիկանություն՝ նշելով, որ մոտ 3 ամիս առաջ, իրենց գյուղում տարբեր օրերին նկատել է, որ անծանոթ անձինք իրեն հետեւում են։
Ըստ դիմումատուի՝ անծանոթ անձը, առանց պետհամարանիշի «Մերսեդես» ավտոմեքենայով հետապնդել է նրան եւ իրեն ահաբեկելու նպատակով մեքենան մեծ արագությամբ վարել նրա ուղղությամբ։
Իսկ երեկ՝ հոկտեմբերի 11-ին, նա «Վայբեր» հավելվածի միջոցով ստացել է հաղորդագրություն՝ իր անձի նկատմամբ սպանության սպառնալիքներով:
Սյունիքի բնակչուհու դիմումը՝ կից փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե, քրեական վարույթ նախաձեռնելու հարցը որոշելու համար:
Կարդացեք նաև
Նշենք, որ նա նախկինում չի դիմել իրավապահ մարմիններին։