Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք դատապարտել ենք ուժի գործադրումը Ադրբեջանի կողմից․ ԼՂ տարածքում մնալը Ղարաբաղի հայերի իրավունքն է»․ ԵՀ հանձնակատարը՝ Վլադիմիր Վարդանյանի հարցի առիթով

Հոկտեմբեր 12,2023 19:33

«Մենք դատապարտել ենք ուժի գործադրումը Ադրբեջանի կողմից։ Ուժի գործադրումը երբեք արդարացված չէ, ինչը մենք տեսանք վերջին օրերին և շաբաթներին»,- ԵԽԽՎ լիագումար նիստի ընթացքում ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանի հարցին ի պատասխան հայտարարեց Եվրոպական հանձնաժողովի Արդարադատության հանձնակատար Դիդիե Ռեյնդերսը։

Վլադիմիր Վարդանյանը հարցրեց․ «Անցյալ շաբաթ այս դահլիճում ԵՄ խորհրդարանը բանաձեւ ընդունեց, որը դատապարտում էր Ադրբեջանի ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղի դեմ և կոչ էր անում ԵՄ-ին և նրա անդամ երկրներին թիրախային պատժամիջոցներ ընդունել Ադրբեջանի դեմ: ԵՄ խորհրդարանը նաև կոչ է արել համապարփակ վերանայել ԵՄ-ի հարաբերությունները Ադրբեջանի հետ: Ադրբեջանի նման երկրի հետ գործընկերությունն անհամատեղելի է Եվրամիության արժեքների և նպատակների հետ, այդ թվում՝ արդարադատության և իրավունքի գերակայության ոլորտում։ Պարոն Ռեյնդերս, ի՞նչ եք կարծում, արդյոք Ադրբեջանի գազն ու նավթը բավարա՞ր են, որպեսզի աչք փակեն Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի և իր պարտավորությունների բացահայտ խախտումների և մարդու իրավունքների տագնապալի վիճակի վրա»։

Արդարադատության հանձնակատարն ասաց, որ պետք է առաջնահերթություն տալ դիվանագիտությանը։ Նա հավաստիացրեց, որ ԵՄ-ի կողմից ջանքեր են գործադրվում եվրոպական մակարդակով ապահովել երկխոսություն ՀՀ-ի և Ադրբեջանի միջև, փորձում են երկրների ղեկավարների հանդիպումներ կազմակերպել։ Ըստ Դիդիե Ռեյնդերսի՝ մյուս կարևոր հարցը ԼՂ-ից տեղահանված հայերի իրավունքների պաշտպանությունն է․ «Պետք է կոնկրետ գնահատական տրվի իրավիճակին ՀՀ-ում, Ադրբեջանում և հատկապես ԼՂ-ում և գնահատվեն ԼՂ-ի հայերի կարիքները, ապահովվի նրանց իրավունքները, ապահովվի նրանց անվտանգությունը Ղարաբաղի տարածքում ապրելու համար։ Լեռնային Ղարաբաղի տարածքում մնալը նրանց իրավունքն է»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031