Հոկտեմբերի 12-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է 2-րդ հանդիպումը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված գործարարների հետ։ Այս անգամ հանդիպումը գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող եւ ներդրումներ իրականացնող գործարարների հետ էր։ Հանդիպումն անցկացրել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը եւ նախարարի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը։
Հանդիպման ընթացքում գործարարները բարձրացրել են հարցեր՝ կապված գյուղատնտեսության ոլորտի տարբեր ուղղություններում իրենց ծավալած գործունեության վերաբերյալ։
Այնուհետև հանդիպումը շարունակվել է հարց ու պատասխանի ձևաչափով, որի ընթացքում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված գործարարները առաջարկներ են ներկայացրել ծրագրերի մեջ լրացումներ անելու վերաբերյալ։
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ կազմակերպելու ևս մեկ հանդիպում, որի ընթացքում նախարարությունը կներկայացնի հնչած առաջարկների հիման վրա կատարված փոփոխությունները և ծրագրերից օգտվելու իրենց համար մշակված շահավետ պայմանները:
Կարդացեք նաև
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն