Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Ռիգայում Եվրո-2024-ի որակավորման խմբային փուլի Լատվիա-Հայաստան հանդիպման նախախաղային մամուլի ասուլիսում ասել է, որ Լատվիայի հետ խաղը մեր ընտրանու համար ամենակարեւոր դիմակայությունն է լինելու:
«Մենք յուրաքանչյուր խաղի վրա կենտրոնանում ենք առանձին-առանձին: Երբ եկա եւ գլխավորեցի հավաքականը, ասացի, որ մեր նպատակը Եվրո 2024-ի եզրափակիչ մտնելն է, սակայն մենք խաղում ենք խաղից-խաղ: Մենք հիմա մրցաշարային աղյուսակին չենք նայում: Վաղն ամենակարեւոր հանդիպումն է: Եվ այդ հանդիպման արդյունքից են կախված լինելու մեր հետագա ծրագրերը»,- ասել է մասնագետը:
Լատվիա-Հայաստան հանդիպումը կմեկնարկի այսօր, Երեւանի ժամանակով ժամը 20:00-ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ