Արմավիրի մարզում լույս աշխարհ է եկել ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքի 5-րդ զավակը
Արմավիրի մարզի Էջմիածնի ծննդատանը լույս աշխարհ է եկել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված չորրորդ երեխան՝ 3040 գրամ քաշով, 50 սանտիմետր հասակով։
Աղջիկ երեխային անվանակոչել են Արփինե։
Արմավիրի մարզպետի խորհրդական Սաթենիկ Թովմասյանն այսօր այցելել է ծննդատուն՝ տեսակցելու և մարզպետի ու մարզպետի աշխատակազմի անունից շնորհավորելու մայրիկին:
Լուսաշող մանկիկը ծնվել է Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղից 2023 թվականի սեպտեմբերին բռնի տեղահանված և Արմավիրի մարզի Խոյ համայնքի Հայթաղ գյուղում ժամանակավոր բնակություն հաստատած Աշոտ և Էմմա Ղուկասյանների ընտանիքում։
Կարդացեք նաև
Արփինեն ընտանիքի 5-րդ զավակն է: Տանը փոքրիկին անհամբեր սպասում են 3 քույրերն ու եղբայրը:
Ընտանիքը այժմն բնակվում է ծննդկանի եղբոր տանը: Տիկին Էմման պատմեց, որ այժմ այդ տանը 23 անձ է բնակվում, որից 13-ն անչափահաս երեխաներ են:
Առաջնային խնդիրն իրեն համար բնակարանի հարցն է:
Լեռնային Ղարաբաղում Էմման դպրոցում մաքրուհի է աշխատել, իսկ ամուսինը՝ շինարար:
Հիմա էլ պատրաստ են աշխատել և ոտքի կանգնել: Կյանքը շարունակվում է: Իրենց ուժ տվողն իրենց երեխաներն են:
ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմ