Չեռնոգորիայում շարունակվող բռնցքամարտի Եվրոպայի 2023 թվականի գավաթի պատկառելի մրցանակային ֆոնդ ունեցող խաղարկությունում Հայաստանի ազգային հավաքականի անդամները արդեն առնվազն հինգ բրոնզե մեդալ ապահովել են:
Կիսաեզրափակչում են եւ վճռորոշ փուլ մտնելու համար պայքարը շարունակում են 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը, 54 կգ՝ Ռուդոլֆ Գաբրոյանը, 57 կգ՝ Արթուր Բազեյանը, 86 կգ՝ Ռաֆայել Հովհաննիսյանը եւ 92 կգ Նարեկ Մանասյանը:
Նրանց կարող է միանալ նաեւ 54 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը, որն այսօր քառորդ եզրափակչում ուժերը չափելու է Սլովակիան ներկայացնող Տիբոր Կատոնայի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ