Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ն Բաքվին կոչ է արել հետաքննել Pegasus լրտեսող ծրագրի օգտագործման դեպքերը․ ծրագիրն օգտագործվել է հայերին լրտեսելու համար

Հոկտեմբեր 12,2023 16:33

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) Ադրբեջանի, Լեհաստանի, Հունգարիայի, Հունաստանի, Իսպանիայի  կառավարություններին կոչ է արել 3 ամսվա ընթացքում տեղեկատվություն տրամադրել լրտեսող ծրագրերի օգտագործման վերաբերյալ, ինչպես նաև ամբողջությամբ հետաքննել չարաշահումների բոլոր դեպքերը՝ հիմնվելով փաստարկված տեղեկատվության վրա, որ լրտեսող ծրագրերն անօրինական նպատակներով օգտագործվել են Եվրոպայի խորհրդի անդամ մի շարք  երկրների կողմից: ։

ԵԽԽՎ-ի կողմից ընդունված բանաձևում ասվում է, որ Բաքուն Pegasus  ծրագիրն օգտագործել է հայ-ադրբեջանական հակամարտության առնչությամբ 12 մարդու, այդ թվում` Հայաստանի պետական պաշտոնյային լրտեսելու համար։ Ըստ առկա տվյալների՝ Ադրբեջանի իշխանություններն օգտվել են Pegasus լրտեսական ծրագրի ծառայություններից նաև լրագրողներին, ոչ կառավարական լրատվամիջոցների սեփականատերերին, քաղաքական ընդդիմախոսներին և քաղաքացիական հասարակության ակտիվիստներին լրտեսելու համար։

Ըստ ԵԽԽՎ-ի՝ պետությունները պետք է ձեռնպահ մնան լրտեսող ծրագրերից, քանի դեռ իրենց օրենքները,  գաղտնի հսկողության պրակտիկան չեն համապատասխանում Կոնվենցիային և այլ միջազգային չափանիշներին: Խորհրդարանականները նաև տեղեկություն են խնդրել Իսրայելից՝ ԵԽԽՎ դիտորդ պետությունից, թե ինչ երաշխիքներ կարող են տրամադրվել, որ իսրայելական ընկերության կողմից վաճառվող Pegasus-ը, չարտահանվի այնպիսի երկրներ, որտեղ այն կարող է օգտագործվել մարդու իրավունքները ոտնահարելու համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031