Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալիեւը հող է նախապատրաստում «հակաահաբեկչական» գործողության համար». Նարինե Դիլբարյան

Հոկտեմբեր 12,2023 16:21

«Գրանադայում կայացած հանդիպումը միայն վատթարացրեց մեր դիրքերը, չնայած ընդդիմությունը կամ «Հայաքվեի» ներկայացուցիչներն ասում են՝ դեռ բանավոր հայտարարություն է, որի դեմ պետք է պայքարենք օրենք ընդունելով Ազգային ժողովում, որը կդատապարտի եւ հստակ պատասխանատվություն կսահմանի Ադրբեջանի կազմում Արցախը ճանաչելու եւ հայկական ցեղասպանությունը հերքելու քրեական դարձող մեղադրանքները: Մենք կարող ենք ասել, որ դա այլեւս բանավոր հայտարարություն չէ»,-«Հայելի» ակումբում ասաց լեզվաբան, հասարակական-քաղաքական գործիչ Նարինե Դիլբարյանը:

«Ես քանի անգամ եթերից կոչ եմ արել վարչապետին հրաժարվել իրադարձությունների զարգացման ընթացքում այդ պնդումից, այսինքն՝ հրաժարվել Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, բայց հստակ դարձավ, որ ֆունկցիան իր ուղեգիծը փոխել չի կարող:

Ըստ էության, Արցախի եւ Հայաստանի շահերի պաշտպանության տեսանկյունից էլ ավելի վատթարացան մեր դիրքերը, իսկ քաղաքական նպատակահարմարությունը զրո էր, որովհետեւ Ադրբեջանը հայտարարել է, որ Հայաստանն օկուպացրել է չակերտավոր ասված «ադրբեջանական գյուղերը», որոնք ինքը պետք է ազատագրի: Ստացվում է՝ Ալիեւը իսկապես հող է նախապատրաստում իր՝ նոր եզրույթով ՀԱՄԱՍ-Ցախալի հակաահաբեկչական գործողության համար»,-ասաց Դիլբարյանը:

Հասարակական-քաղաքական գործչի խոսքով. «Փաստորեն, Ադրբեջանի գործիքակազմը օրինակ է ծառայում այլ հակամարտությունների լուծման համար: Այն է՝ ուժի կիրառումը, ուժի կիրառմամբ հարցեր լուծելը, անակնկալ հարձակումները, շրջափակումները, քաղաքացիական բնակչության թիրախավորումը եւ քաղաքական լուծումները բացարձակ անտեսելը»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031