Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբերի վերջին ոստիկանության պարեկային ծառայությունը կգործի Հայաստանի ամբողջ տարածքում. Վահե Ղազարյան

Հոկտեմբեր 12,2023 16:10

Հոկտեմբերի վերջին ոստիկանության պարեկային ծառայությունը կգործի Հայաստանի ամբողջ տարածքում։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։

«Մինչ այս պահը պարեկային ծառայությունը գործում էր Երևանում ու ՀՀ վեց մարզում, հիմա արդեն կընդգրկվեն նաև Արարատի, Արմավիրի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերը»,– ասաց նա՝ հավելելով, որ այդ նպատակով Հայաստանը Եվրամիությունից անհատույց գույք է ստացել ։

«Եվրամիությունից ակնկալում ենք, ընդհանուր առմամբ 75 «Շկոդա» մակնիշի ամենագնաց, որից 51–ն արդեն ՀՀ–ում են, մնացած 24–ը երկրորդ փուլով կհանձնվեն ՀՀ–ին։ Այս բոլոր մեքենաները կծառայեն հենց վերջին 4 մարզում»,– նշեց Ղազարյանը։

Նիկոլ Փաշինյանն ավելացրեց, որ 2023 թ. դեկտեմբերին Սևանա լճում կգործարկեն նաև ջրային պարեկային ծառայությունը։ «Հիմա մենք ունենք երկու մոտորանավակ, որը նվիրել է ՌԴ կառավարությունը, ևս երկուսը նրանից ձեռք կբերենք մրցույթով։ Եվս մեկ մոտորանավակ որպես նվեր կստանանք ԵՄ անդամ երկրներից մեկից, թե որ մեկից, մոտ օրերս կիմանաք, երբ կգա, տեղ կհասնի»,– հայտնեց նա։

Փաշինյանը ընդգծեց, որ պարեկային ծառայության համար նաև ՀՀ կառավարությունը մրցութային կարգով տրամադրել 65 «Շկոդա» մակնիշի մեքենաներ։

Նիկոլ Փաշինյանը նաև անդրադարձավ World Population Review կազմակերպության կազմած հանցավորության մակարդակն ըստ երկրների 2023 թվականի աղյուսակին, որում Հայաստանը զբաղեցրել է 9-րդ տեղը:

Նա առանձնացրեց մի քանի գործոն, որոնք ապահովում են նման միջավայր: «Եթե չեմ սխալվում, 2019-ին մենք քրեական ենթամշակույթի հետ կապված օրենսդրական փաթեթ ընդունեցինք, որով քրեական աստիճանակարգության մաս լինելը և քրեական աստիճանակարգություն ստանալը համարվեց քրեական հանցագործություն:

Կարծում եմ՝ մենք այս միջազգային գնահատականով նաև ինչ-որ տեղ տեսնում ենք այդ օրենսդրական փոփոխությունների արդյունքները»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով,- «Իհարկե, 9-րդ տեղն աշխարհում շատ բարձր ցուցանիշ է, բայց պետք է խոստովանել,մեր պլան մինիմումը հետևյալն է. մենք այս ցուցանիշից պետք է չնահանջենք, բայց մյուս կողմից՝ պետք է նաև մեր առաջ խնդիր դնենք, որպեսզի ավելի լավ տեղեր զբաղեցնենք»:

Մանրամասները՝ տեսանյութում

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031