Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի համալսարանի հարցը առանձին չի քննարկվել․ Անդրեասյան

Հոկտեմբեր 12,2023 16:00

Որևէ ուսումնական հաստատության վերաբերյալ առանձին քննարկում չի գնացել, մեզ համար առաջնահերթ է ուսանողների կրթության իրավունքի վերականգնումը, որոնք ընդհատել են իրենց կրթությունը՝ Արցախից բռնի տեղահանման պատճառով։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով այն հարցին՝ արդյոք քննարկումներ եղել են Արցախի պետական համալսարանի հետագա հնարավոր գործունեության վերաբերյալ։

«Այսօր էլ կառավարության նիստում կայացվեց որոշում, որով ուսանողներին հատկացնելու ենք կրթաթոշակ և բոլոր ուսանողները՝ բուհերի, քոլեջների, ուսումնարանների, հնարավորություն են ունենալու շարունակել իրենց կրթությունը։ Արդեն ավելի քան 500 ուսանող դիմել է մեր բուհեր, մի քանի հարյուր ուսանող էլ դիմել է քոլեջների, ուսումնարանների հարցով։ Նրանք բոլորը առաջիկա օրերին կընդգրկվեն մեր հաստատություններում։ Վստահ եմ բոլորի կրթությունը կարճ ժամանակում կկարողանանք ապահովել»,- ասաց նա։

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031