Լրահոս
Օրվա լրահոսը

Օրակարգային հարցերի թվում էր կրթական ծրագրերի իրականացման համար սահմանված պահանջների վերանայումը՝ այդ թվում ԼՂ-ից բռնի տեղահանվածների վերապատրաստման հնարավորությունների ընդլայնման տեսանկյունից

Հոկտեմբեր 12,2023 16:29

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորությամբ և Հայաստանի ներդրումային խորհրդի համակարգմամբ` հոկտեմբերի 11-ին կայացավ ՓՄՁ ենթախորհրդի հերթական նիստը։

Օրակարգային հարցերի թվում էին.

  •  կրթական ծրագրերի իրականացման համար սահմանված որոշ տեխնիկական պահանջների վերանայումը՝ այդ թվում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց մասնագիտական կրթության և վերապատրաստման հնարավորությունների ընդլայնման տեսանկյունից:

Նախագծով առաջարկվում է միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների համար վերանայել աշխատողների 60%-ի հիմնական աշխատավայր հանդիսանալու պայմանը, մագիստրոսի կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական կազմի դասախոսների գիտական աստիճան ունենալու նվազագույն սահմանաչափը 60%-ից իջեցնել 20%-ի, օտար լեզուներով ուսուցում կազմակերպող ոչ պետական ուսումնական հաստատությունների համար վերացնել դասախոսների՝ օտար լեզվի իմացության հավաստման և վերապատրաստման պահանջները և այլն:

  • աշխատանքային պայմանագրերի կնքման թվային հարթակի ներդրման նախաձեռնությունը,

ՀՀ ՊԵԿ-ի կողմից առաջարկված նախագիծը հնարավորություն է տալու ՀՀ ՊԵԿ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնին ցանկացած պահի հասանելի դարձնել կնքված աշխատանքային պայմանագրերը՝ օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորությունների շրջանակում։ Նախագծի վերաբերյալ առկա են մի շարք մտահոգություններ` թե իրավական, և թե տնտեսավարողների վրա լրացուցիչ վարչական բեռի առաջացման տեսանկյունից, ինչի մասին բարձրաձայնեցին ՓՄՁ Խորհրդի անդամներն ու Ներդրումային Խորհրդի փորձագետները:

  •  ՀՀում ազատ տնտեսական գոտիների գործունեությանն առնչվող խնդիրներ

Ներկայումս ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվությունը տրամադրվում է կառավարության որոշմամբ, ինչը վարչարարության տեսանկյունից ծախսատար գործընթաց է և չի համապատասխանում միջազգային լավագույն փորձին։ Առաջարկվում է ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն տրամադրելու իրավասությունը փոխանցել այդ գոտու կազմակերպչին։

Յուրաքանչյուր քննարկված փաթեթի վերաբերյալ հետագա զարգացումների և թարմացումների մասին նորությունները կհրապարակվեն Հայաստանի ներդրումային խորհրդի կայքում։

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031