Արցախից բռնի տեղահանված բուժաշխատողներից 500–ն արդեն գրանցվել են աշխատանքի տեղավորման համար։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը (լուսանկարում)։
Նրա խոսքով, վերապատրաստումների փուլում են 213 բուժաշխատող, իսկ կրեդիտավորված կուրսերի մասնակցած 42 հոգի արդեն ստացել են հավաստագիր ու կարող են անցնել աշխատանքի։
«Մասնագիտացումն ու վերապատրաստումը ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց համար կլինի անվճար։ Նրանք հնարավորություն կունենան նաև փոփոխելու իրենց մասնագիտացումը և համապատասխանեցնելու Հայաստանի պահանջարկին»,–ասաց նախարարը՝ հավելելով, որ 100–ից ավելի մասնագետների պետական բուժհաստատություններում արդեն իսկ կոնկրետ աշխատանքի առաջարկ է արվել, նրանցից շատերն անցել են աշխատանքի։
Նա հավաստիացրեց, որ մասնավոր կլինիկաները ևս ներգրավված են այս աշխատանքներում:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ