Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լեւոն Քոչարյանի գործով տուժող ոստիկանները փոխե՞լ են ցուցմունքները

Հոկտեմբեր 12,2023 14:37

Սեպտեմբերի 22-ին ձերբակալված եւ կալանքի տակ գտնվող Լեւոն Քոչարյանի եւ երկու՝ գործով տուժող ճանաչված, կարմիրբերետավորների միջեւ երեկ առերես հարցաքննություններ են տեղի ունեցել. այսօր կայացած ասուլիսում այս մասին տեղեկացրեց Լեւոն Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Էրիկ Ալեքսանյանը:

Էրիկ Ալեքսանյան

Առերես հարցաքննությունը պաշտպանն ուշացած է համարում: Նաեւ ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ գործով վկայի կարգավիճակ ունեցող կարմիրբերետավորների հետ առերես հարցաքննություն չի եղել: Պաշտպանը ենթադրում է, որ նրանք «պահվել» են քննիչի գործիքակազմում՝ հետագա գործողությունները հիմնավորելու համար: Մասնավորաբար, մի քանի օրից լրանում է Լեւոն Քոչարյանի կալանքի ժամկետը, ենթադրվում է, որ վարույթ իրականացնող մարմինը կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդություն է ներկայացնելու, որի հիմքը լինելու են գործով երկու վկաների հետ չկատարված քննչական գործողությունները ու ազատության մեջ լինելու պարագայում՝ Լեւոն Քոչարյանի կողմից վերջիններիս վրա ճնշում գործադրելու հավանականությունը:

Էրիկ Ալեքսանյանը հայտարարում է, որ Լեւոն Քոչարյանին կալանքի տակ պահում են նպատակային, այս պարագայում կալանքը ծառայում է, որպես պատիժ:

Միաժամանակ, պաշտպանը վստահեցնում է, որ երկու տուժողների առերես հարցաքննությունների ժամանակ պատկերը փոխվել է, քան սկզբում էր, երբ նախաքննական մարմնի ընկալմամբ, նրանց ցուցմունքները ընկալվել են «սուպեր-մեղադրականի» բնույթի:

 

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031