Պարզաբանում՝ Ալբերտ Բազեյանին «արտաքին աշխարհից կտրելու» մասին «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակման վերաբերյալ
Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, «Ժողովուրդ» օրաթերթում զետեղվել է հրապարակում, որում մասնավորապես ասվում է «…Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանին պահում են Նուբարաշենի բանտի մենախցում ու կտրել են նրա կապը արտաքին աշխարհի հետ: … Ալբերտ Բազեյանը դիմում է գրել բանտի ղեկավար կազմին իրեն թերթ տալ, ինչպես մյուս կալանավորներին են տալիս, կամ հեռուստացույց, սակայն դիմումին որևէ պատասխան չի եղել…»:
Վերոգրյալի կապակցությամբ Քրեակատարողական ծառայությունը հայտնում է, որ սույն թվականի սեպտեմբերի 28-ին Ալբերտ Բազեյանը դիմում է ներկայացրել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետին՝ խնդրելով իրեն փոխանցել հեռուստացույցը, որը բերվելու է հարազատի կողմից: Վերջինիս դիմումը սահմանված կարգով բավարարվել է, և հոկտեմբերի 10-ին Ալբերտ Բազեյանի որդին հեռուստացույցը ներկայացրել է քրեակատարողական հիմնարկ, որը սահմանված կարգով ընդունվել և փոխանցվել է կալանավորված անձ Ալբերտ Բազեյանին։
Ինչ վերաբերում է թերթերի տրամադրմանը, ապա տեղեկացնենք, որ քրեակատարողական հիմնարկները պարբերական մամուլ չեն ստանում: Կալանավորված անձինք կամ դատապարտյալները կարող են իրենց հաշվին ձեռք բերել պարբերական մամուլ, որի համար դիմում են քրեակատարողական հիմնարկի պետին:
Կարդացեք նաև
Ալբերտ Բազեյանը երբևէ բանավոր կամ գրավոր ձևով չի դիմել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անձնակազմին՝ թերթեր ձեռք բերելու համար:
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ