Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայրենիքին մինչեւ վերջ նվիրվելու կամքով». Հայոց բանակի զինծառայողը հետմահու պարգեւատրվել է

Հոկտեմբեր 12,2023 14:59

Հայաստանի Հանրապետության Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Գավառ քաղաքի բնակիչ, Հայոց բանակի զինծառայող, Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Արտյոմ Հովիկի Մելքոնյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Պարգեւն Արտյոմի ծնողներ Հովիկին ու Ռուզաննային Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում հանձնեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը։

«Այս պարգևը Արտյոմը վաստակել է իր խիզախությամբ, պարտաճանաչությամբ, հայրենիքին մինչեւ վերջ նվիրվելու կամքով։ Ձեզ ուժ ու կորով, անսահման համբերություն եմ մաղթում ու հավատացնում, որ Արտյոմի ու նրա մարտական ընկերների անունները, նրանց սխրանքները երբեք չեն մոռացվի, իսկ մենք կձգտենք անել հնարավորը, որպեսզի ունենանք այն հզոր ու խաղաղ հայրենիքը, հանուն որի մաքառեցին մեր հերոս տղաները»,-Արտյոմի ծնողներին դիմեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը։

Արտյոմի անցած մարտական պայքարի ուղին ներկայացրեց ՀՀ ՊՆ Զ Եւ ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման Գավառի բաժանմունքի պետ Վանիկ Գոզեյանը։

«Արտյոմը Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում դրսեւորել է անօրինակ կամք ու խիզախություն, հաղթահարել անասելի դժվարություններ։ Ցավոք, անցնելով պատերազմի դաժան փորձությունների միջով, մեր հերոսը զինծառայության հետագա ընթացքում դարձել է դժբախտ պատահարի զոհ։ Մենք խոնարհվում ենք նրա անվան ու փառքի, նրա ծնողների առաջ, որ նման հայրենասեր, անձնուրաց զավակ են ծնել ու դաստիարակել»,-նշեց Վարդգես Գոզեյանը։

Գեղարքունիքի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել