Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող խնամյալի նկատմամբ կատարել են բռնի գործողություններ. Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի տնօրենի և այլոց գործը դատարանում է

Հոկտեմբեր 12,2023 14:13

«Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրեն Կ.Խ.-ն, տեղեկացված լինելով ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից խնամյալ Ն.Մ.-ին օրենքի խախտումներով տրամադրվող բժշկական օգնության վերաբերյալ, ոչ պատշաճ է կատարել իր ծառայողական պարտականությունները:

Արդյունքում՝ «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի բժիշկ-հոգեբույժ Մ.Կ.-ն նույն ՊՈԱԿ-ի առաջին բաժանմունքի ավագ բուժքույր Ն.Զ.-ի հետ (Մ.Կ.-ի և Ն.Զ.-ի ցուցումով՝ խնամող սանիտար Ս.Գ.-ն և հերթափոխի բուժքույր Խ.Ա.-ն)՝ ՊՈԱԿ-ի բնակիչ, ագրեսիվ վարքագիծ դրսևորող, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող խնամյալ Ն.Մ.-ի նկատմամբ կատարել են Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածով (ֆիզիկական ներգործությունը) նախատեսված բռնի այլ գործողություններ:

Մասնավորապես՝ տևական ժամանակ, օրվա ընթացքում 4 ժամից  ավելի՝ ընդհուպ ամբողջ գիշեր, կիրառել են ֆիզիկական զսպում. մետաղյա շղթան կապելով Ն.Մ.-ի որովայնի հատվածին փաթաթված կտորի վրայից և, ֆիքսելով ջեռուցման մարտկոցից, նրա կենցաղը կազմակերպել են հատակին դրված ներքնակի վրա:

Վերոնշյալ գործողությունների արդյունքում էական վնաս է պատճառվել խնամյալ Ն.Մ.-ի իրավունքներին, ազատություններին և օրինական շահերին, խախտվել են նրա՝ Սահմանադրությամբ երաշխավորված ֆիզիկական անձեռնմխելիության, մարդասիրության, բարեկիրթ և չնվաստացնող վերաբերմունք ստանալու իրավունքները:

Վերոգրյալի հիման վրա՝ դատախազը 2023 թվականի սեպտեմբերի 27-ին Կ.Խ.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելը կամ իր ծառայողական պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կամ այնպիսի արարք կատարելը, որը չի բխում իր լիազորություններից կամ դուրս է իր լիազորությունների շրջանակից, որն էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին), Մ.Կ.-ի նկատմամբ՝ 46-195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 7-րդ կետերով (հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվողի նկատմամբ մի խումբ անձանց կողմից բռնի այլ գործողություններ կատարելուն օժանդակելը), Ս.Գ.-ի նկատմամբ՝ 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 7-րդ կետերով, Խ.Ա.-ի նկատմամբ՝ 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 7-րդ կետերով և Ն.Զ.-ի նկատմամբ՝ 46-195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 7-րդ կետերով:

Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 12-ին հաստատել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031