Լրահոս
Օրվա լրահոսը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում այժմ հանրային բողոքների և ակցիաների ընթացում կալանավորված 26 անձ կա, նրանց մեծ մասն ուսանողներ են, որոնք դուրս են մնում կրթությունից. Զարուհի Հովհաննիսյան

Հոկտեմբեր 12,2023 12:35

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում այժմ հանրային բողոքների և ակցիաների ընթացում կալանավորված 26 անձ կա, նրանց մեծ մասն ուսանողներ են, որոնք դուրս են մնում կրթությունից, հաղորդակից են դառնում բանտային կյանքին, ինչը, վստահաբար, վնասակար ազդեցություն է ունենալու:

Ընդհանրապես, բազմիցս գրել եմ, որ ազատազրկումը այն վերջին կետն է, որը պետք է կիրառվի մարդու նկատմամբ: Մարդը, երբ սովորում է բանտային կյանքին, հիմնովին փոխվում է հոգեբանությունը: Երիտասարդներին բնականոն կյանքից կտրելը միայն վնասելու է բոլորիս:

Մի՞թե չի կարելի կիրառել օրենսդրությամբ ամրագրված այլ միջոցներ, հատկապես, 2022 թվականին կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքում այլընտրանքային խափանման միջոցների ցանկն ընդլայնվել է՝ ներառելով նաև տնային կալանքը, սակայն դեռևս դատական պրակտիկայում արդիական է հենց կալանավորումը, որը խափանման միջոցներից ամենախիստն է և պետք է կիրառվի բացառիկ դեպքերում։

Մարդկային կյանքերի խեղման փոխարեն փորձենք հոգատար լինել միմյանց նկատմամբ, իսկ համակարգային մոտեցումը, հատկապես այս ճակատագրական պահերին պետք է լինի մարդակենտրոն մոտեցումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Այն, որ նիկոլը “մրսում է” բոլոր ակտիվ և հայրենասեր ՀՀ քաղաքացիներից, դա հայտնի է, բայց որ ամենաշատը “մրսում է” հայրենասեր ուսանողներից, համոզվում ենք այս նյութը կարդալով։ Կալանավորված ուսանողների վերաբերյալ իշխանության կամակատար պետրոսի կողակից նախարարուհին ասելիք չունի?, թե? ինքն էլ է “մրսում” էս թեմայի մասին մտածելուց, որ իրեն պաշտոնի նշանակողի ճղճղոցը չլսի։ Այ նախարարուհի, դու ժամանակին ուսանող ես եղել, հիմա էլ կրթության ոլորտն ես ղեկավարում, բա հեչ թասիբ չունես? քո ուսանողներին տեր կանգնելու, թե? քո թանկագին բալիկին ուղարկում ես արտասահման սովորելու, մնացածի հետ էլ գործ չունես։ Չնայած քո առաջնահերթությունները լավ գիտենք – կարևորը դու ես, քո մարդը և ձեր կատաստրոֆիկ բարձր աշխատավարձերը։ Իմացեք, որ ձեր անդեմ ու կամակատար տեսակը մարդկանց մոտ ուղղակի զզվանք է առաջացնում։

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031