Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը
Բաքվի բռնապետը նոր նարատիվներ է ստեղծում, որպեսզի արդարացնի հետագայում ՀՀ-ի վրա ռազմական հարձակումները, թեկուզ լոկալ ձևաչափով։
Մի կողմից հայտարարում է, որ ինքը պատրաստ է խաղաղության հաստատմանը, բայց մյուս կողմից հայտարարում, որ Արցախի տարածքում կան հայկական զինված խմբավորումներ։ Նա փորձում է օդից վերցրած այս թեմային միս ու արյուն տա, որպեսզի այն դարձնի նոր հակամարտության հիմք։
Հիմա, կարծես թե, չկա ոչ մի հիմք, որ նա Էրդողանի հետ իրականացնի ՀՀ-ի նկատմամբ ծավալապաշտական քաղաքականություն, ստիպված անցել է հիմքեր ստեղծելուն, ինչը շատ վտանգավոր է, եթե մենք այս թեմայով մտնենք երկխոսության մեջ։
Կարդացեք նաև
Բացի սրանից, մենք նաև շատ պարզ պետք է հայտարարենք, որ չկա հակամարտություն, կան չլուծված սահմանային հարցեր։ Իսկ սահմանային չլուծված հարցեր կան գրեթե բոլոր երկրներում…
Բաքվի բռնապետը իր ցեղասպան, Հայերին այս տարածաշրջանից հանելու նարատիվը ներքին լսարանի համար մշտապես օգտագործում է, որպեսզի անընդհատ երկարացնի իր և իր գերդաստանի իշխանությունը։ Սրա մասին մենք նաև բացահայտ պետք է խոսենք միջազգային կառույցներում, բայց փորձագիտական մակարդակներում։
Նորից եմ կրկնում, որ որքան իրենք խոսում են խաղաղության մասին, այնքան արագ տեմպերով են հող նախապատրաստում պատերազմի համար։