Հայաստանը հավակնում է դառնալ աշխարհում առաջին պետությունը, որը գործնականում չունի պետական շահ։ Առաջին հայացքից դա անտրամաբանական է թվում, բայց մի՞թե կարող էր, ասենք, 5 կամ 10 տարի առաջ տրամաբանական թվալ այն ամենը, ինչ արդեն կատարվել է Արցախի հետ ու տեղի է ունենում Հայաստանում։ Խոսքը հռչակագրային պետական շահի մասին չէ, որի մասին լեզվից թույլ իշխանությունը բարձրաձայնում է աջ ու ձախ։
Խնդիրն իրական, հասարակության ու երկրի կենսական կարիքներից բխող, դրա ներքին ու արտաքին դիմադրողականության բարձրացմանն ու աշխարհում ունեցած տեղի ամրապնդմանն ուղղված պետական շահի մասին է։
Ակնհայտ է, որ այն, ինչ այսօր ներկայացվում է՝ որպես Հայաստանի պետական շահ, որևէ աղերս չունի թվարկված ու էլի բազմաթիվ հիմնարար նպատակադրումների հետ։ Նիկոլ Փաշինյանին հաջողվել է հայկական պետական շահի նշաձողն իջեցնել չոր, կեղտոտ փողի մակարդակի։ Քանի որ նա ամեն ինչ չափում է միայն փողով, իր ղեկավարած երկրի հաջողություններն ու անհաջողությունները ևս ենթարկվում են դրամական չափման։ Դրա գրոտեսկային ու ողբերգական արտահայտությունը «100+ միլիոն դոլար՝ Արցախի դիմաց» գործարքի իրականացումն է, որով հիմա փութաջանորեն զբաղված է այս իշխանությունը։ Խնդիրը, իհարկե, այն չէ, որ Նիկոլ Փաշինյանն իր հակաարցախյան քաղաքականությունն իրականացրել է 100 միլիոն դոլարի համար։ Պարզապես նրա հակապետական, հակաազգային քայլերը հանգեցրել են մի իրավիճակի, որում ցանկացած դրամական փոխհատուցում արդեն իսկ կարող է համարվել որպես դրական ելք։
Պետական շահը փողային հարթություն իջեցնելու հակապետականությունը աշխարհայացքային, գաղափարաբանական արատ է, որը հատուկ է բոլոր հակապետական տարրերին։ Արատի հիմքում ընկած է պետության ու իշխանության շահի ոչ թե ուղղակի, այլ այնպիսի նույնացումը, որում իշխանության շահը գերակա է համարվում ազգային-պետական շահերի նկատմամբ։ Սեփական իշխանության պահպանման ու ամրապնդման համար Նիկոլ Փաշինյանը կանգ չի առել որևէ արգելքի առջև։ Պետք է զիջել Հայաստանի սուվերեն տարածքնե՞րը, ոչ մի խնդիր։ Թշնամին պահանջում է ռազմավարական ճանապարհնե՞ր, ոչ մի խնդիր, կարող է վերցնել դրանք։
Կարդացեք նաև
Հարություն ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այսօրվա համարում։