Լրահոս
Օրվա լրահոսը

Անձը երկրի վարչապետ է, մի ամբողջ «իշխող ուժի» առաջնորդ է, ու կատարված իրողության մասին խոսում, դատողություններ է անում «եթե…»-ներով․ «Փաստ»

Հոկտեմբեր 12,2023 09:00

Փաստն այն է, որ Երևանի ավագանու ընտրություններում Նիկոլ Փաշինյանն ու կուսակցությունը, վարչական ռեսուրսների աննախադեպ չարաշահումներով հանդերձ, հազիվհազ կարողացել էին մի 32,5 տոկոս ձայն ստանալ: Մասնակիցների:

Մեծ հաշվով՝ ՔՊ-ն պարտվել է այդ ընտրություններում: Առավել ևս, եթե ընտրողների ընդհանուր թիվը վերցնենք, ապա ՔՊ-ն հազիվ 9-10 տոկոսի քվե է ստացել, այն էլ, կրկնենք, վարչական ռեսուրսի գերչարաշահմամբ: Բայց դա էլ դեռ մի կողմ:

Ավելի հետաքրքիր է Նիկոլ Փաշինյանի ասածը: Իսկ նա ասում է, որ եթե Արամ Զ. Սարգսյանի «Հանրապետություն»-ը մի 50150 ձայն ավել ստանար, ապա մանդատների քանակական բաշխվածությունն այլ կլինե՜ր… Բանալի բառն այստեղ «եթե…»-ն է: Անձը երկրի վարչապետ է, մի ամբողջ «իշխող ուժի» առաջնորդ է, ու կատարված իրողության մասին խոսում, դատողություններ է անում «եթե…»-ներով: Նիկոլ Փաշինյանի հետ կոնֆիդենցիալ հաղորդակցվող Վլադիմիր Պուտինը մի նման առիթով նկատել է, որ եթե տատիկն ունենար… Այնուամենայնիվ «դասական» ասացվածքը մեջբերենք. եթե մորաքույրը բեղ-մորուք ունենար, ապա քեռի կլիներ: Իսկ լուսահոգի հորեղբայրս ասում էր, որ «եթե»-ն ցանել են, այն չի ծլել:

Նիկոլ Փաշինյանի «եթե…»-ները նույնիսկ չցանած են ամուլ: Ասում է, օրինակ՝ եթե Ալիևը գար Գրանադա, ու հայտարարությունը ոչ թե քառակողմ լիներ, այլ հնգակողմ, ապա մինչև տարվա վերջ «խաղաղության պայմանագիր» կնքելու շանսերը 70 տոկոսից բարձր կլինեին: Ու էլի՝ «եթե…»: Ի՞նչ է նշանակում 70 տոկոսից բարձր հավանականություն, դա 73 տոկո՞սն է, թե՞, ասենք՝ 91,7 տոկոսը: Խաղադրո՞ւյք է կատարվում, ինչ է: Ու արդյո՞ք այդ 91,7 տոկոսը արդեն «պայմանագիր» է: Փաստ է այն, որ Նիկոլ Փաշինյանը ինչ հայտարարել է, արել է տրամագծորեն հակառակը, մի բան էլ՝ ավելի վատ: Հիշո՞ւմ եք, 2018-ին ցուցադրական սրտնեղում ու նեղսրտում էր, թե՝ իբր, փողեր են ծախսում, որ հանրությանը համոզեն, որ ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, իշխանության է բերվել, որպեսզի Արցախը հանձնի: Հիշո՞ւմ եք, ինչպես էր գոռում՝ սո՜ւտ է, ժողովո՜ւրդ… Անցավ ընդամենը 3, ապա՝ էլի 2 տարի։ Սո՞ւտ է: Չտվե՞ց:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031