Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախահայության ճակատագիրը կարծես չի հետաքրքրում սփյուռքահայությանը

Հոկտեմբեր 12,2023 13:00

Թե ինչ կատարվեց մինչեւ սեպտեմբերի 19-ը եւ ինչ է կատարվում Արցախում ու Հայաստանում դրանից հետո, աշխարհին է հայտնի: Սակայն հայ ժողովրդի այս ողբերգությունը նրանք դարձրել են ոչ թե փրկության, այլեւ զուտ իրենց շահերն սպասարկելու թատերաբեմ, որտեղ հայոց ողբերգությունը շահարկելով, փորձում են տարածաշրջանում լուծել զուտ իրենց հետագա ազդեցության հարցը եւ ուրիշ ոչինչ: Այդպես վարվում են բացառապես բոլոր երկրները, չեմ վախենա ասել՝ անգամ Հայաստանը: Տարածաշրջանի ողջ հայությունը մնացել է մեն-մենակ եւ չի կողմնորոշվում, թե մաքսիմալ փրկության համար ի՞նչ հետագիծ որդեգրի՝ հույսն ո՞ւմ հետ կապի: Թե ի՞նչ կլինի ողբերգության մեջ հայտնված հայ ժողովրդին, դա ոչ մեկին չի հետաքրքրում: Ընդամենը մրցակցության իմիտացիա է, թե ով ավելի «լավ» եւ ավելի շատ խոստումներ կշռայլի ու ում ավելի հեշտ կհաջողվի՝ որքան հնարավոր է, շատ խաբել աղետի մեջ հայտնված հայ ժողովրդին: Ամենացավալին այն է, որ նույնիսկ հարաբերականորեն խաղաղ պայմաններում հայ ժողովուրդը երբեք չհասկացավ, թե ով է իր բարեկամը, ով իր թշնամին, էլ ո՞ւր մնաց, որ այս ցայտնոտի մեջ կարողանա ճիշտ կողմնորոշվել, թե ո՞վ է ցանկանում իրեն իսկապես սատար կանգնել, որպեսզի փորձի՝ միմիայն նրա հետ ճանապարհ անցնել…

Հասել ենք մի հանգրվանի, երբ Հայաստանի ընթացքի հետագիծն է որոշվելու. Հայաստան երկիր կլինի՞, թե՞ ոչ, թե՞ լավագույն դեպքում այն կդառնա Թուրքիայի վիլայեթ, կամ Ռուսաստանի գուբերնիա …

Փորձենք հակիրճ ներկայացնել մեզ քայլ-քայլ հետապնդող ամենակարեւոր հարցի՝ Արցախի անկումից անմիջապես հետո, թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից շտապ բարձրաձայնվող «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցը, որը Հայաստան երկրի եւ պետության կործանման սկիզբն է (չհաշված՝ Հայաստանից մինչ այժմ գրաված տարածքները), որի վերաբերյալ այդ տանդեմի հստակ ու պարտադիր մոտեցումը հետեւյալն է. դիվանագիտական ճանապարհով համոզել Հայաստանի իշխանություններին, որպեսզի համաձայնություն տա այն խաղաղ ճանապարհով բացելու համար: Եթե ոչ, ապա իրենք ուժային ճանապարհով՝ պատերազմով այն կբացեն (կվերցնեն) եւ միեւնույն է՝ անպայման կհասնեն իրենց ուզածին: Թող որեւէ հայ կասկած չունենա, որ եթե Հայաստանի իշխանությունները «չհամաձայնեն» այդ միջանցքը կամավոր բացել, ապա նրանք պատերազմով կբացեն՝ կվերցնեն միջանցքը եւ մենք կունենանք նոր Կիպրոս, իսկ իշխանությունները բարձրաձայն «կողբան», որ իրենց հերթական անգամ խաբեցին, եթե չասենք, որ իրենք այլ «հնարավորություն» չունեին էլ: Եթե հայ ժողովուրդը Գրանադայի հանդիպումից հետո էլ չլուծի իշխանափոխության հարցը, ապա ամեն ինչ հենց այսպես էլ կընթանա եւ կդրվի Հայաստան երկրի պաշտոնական կործանման առաջին հիմնաքարը, որի հետագա կասեցումն անհնարին կդառնա …

Իրավիճակն իրականում այնպիսին է, որ ունենք օրեր եւ եթե, հայ ժողովուրդ, չիրականացնեք իշխանափոխություն, ապա ձեզ հետ կլինի ճիշտ այն, ինչ տեղի ունեցավ Արցախի հայ բնակչության հետ, որից հետո ձեզ կմնա միմիայն դժոխքի ճամփան …

Եթե արվի առաջինը, ապա կփրկվի Հայաստանը, կփրկվեք նաեւ դուք …

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ

«Առավոտ» օրաթերթ
11.10.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031