Լրահոս
Օրվա լրահոսը

«Թույլ տվեք նրան ուտել նախաճաշին, նախքան նա ինձ ընթրի»

Հոկտեմբեր 12,2023 13:30

Իրանն իրականացնում է արաբական հին ասացվածքը

Մեր տարածաշրջանը փոխկապակցված է, Անդրկովկասից մինչեւ Մերձավոր Արեւելք եւ արաբական Աֆրիկա, այն նման է ֆիզիկական մարմնի, որտեղ ցանկացած երկիր, որը ենթարկվում է ցնցումների, ազդանշաններ է ուղարկում նյարդերի միջոցով, որոնք ազդում են այլ մասերի վրա, բայց այս մարմինը երբեք առողջ չի լինի, քանի որ հրաժարվում է ներդաշնակությանից ու համերաշխությունից։

Իմ համեստ կարծիքով, ճգնաժամային իրադարձությունների անվերջանալի ցիկլերը հասկանալու համար մենք պետք է ստուգենք դրա բազմաբնույթ կենտրոնները: Կարծում եմ՝ կենտրոնները գտնվում են Անկարայում, Թել Ավիվում եւ Թեհրանում։ Եվս երկու կենտրոն կորցրեցին իրենց կշիռը, դրանք էին Բաղդադը եւ Կահիրեն՝ երկու մայրաքաղաքներ, որոնք ներկայացված են արեւելյան պատմության տասնյակ էջերում։

Ըստ իս, Հայաստանի ներսում շատ քաղաքական վերլուծաբաններ ունեն տարրական պարզունակ հայեցակարգ եւ թյուրիմացություն նրա կենտրոններից մեկի՝ Թեհրանի մասին։

Պատմության ընթացքում Իրանը, երբեմնի պարսկական կայսրությունը, ունի չափազանց ճարպիկության, խելացիության, ինչպես նաեւ խորամանկության համբավ: Զարմանալի չէ, որ այս բոլոր հատկանիշներն ուղեկցվում են գործնական իրատեսական քաղաքական ռազմավարությամբ եւ մտածելակերպով, որն ուղեկցվում է համառությամբ եւ համբերությամբ:

Պարսկական հին ասացվածք կա. «Խեղդիր վիշապին քո թշնամու ձեռքով» եւ երկու անգամ Իրանը օգտվեց նման իրավիճակից, երբ Ամերիկայի Միացյալ Նահանգները հեռացրեց Իրանի երկու հակառակորդներին. մահմեդական Սուննի ծայրահեղական թալիբներին Աֆղանստանից եւ Իրաքի սուննի նախագահ Սադամ Հուսեյնին՝ Իրաքից։

Եվ մինչ աշխարհը կենտրոնացած էր Սադամ Հուսեյնի վրա, որպես սպառնալիք, Սուննի նախագահը, որը կառավարում էր Իրաքը երկաթե բռունցքով (Իրաքի ժողովրդագրությունը կազմում է շուրջ 60% Մուսուլման Շիա արաբներ, 20% արաբ սուննիներ եւ 20% սուննի քրդեր, ինչպես նաեւ այլ փոքր փոքրամասնություններ), Իրանը լուռ սկսեց մշակել իր հավակնոտ ծրագիրը, զարգացնելու ռազմական միջուկային կարողությունները, եւ դա է տարածաշրջանը հասկանալու բանալին, ըստ իս, եւ նաեւ շատերի կարծքով:

Ես լսել եմ հայաստանցի մի շարք քաղաքական վերլուծաբանների, որոնք ասում են, որ Իրանի Շիա իսլամական հանրապետությունը մահմեդական աշխարհը կառավարելու նախագիծ ունի, ոչինչ ավելի հեռու չի կարող լինել ճշմարտությունից, Իրանը բավական գործնական եւ իրապաշտ է գիտակցելու, որ մահմեդական սուննի աշխարհը (մոտ 1 միլիարդ) երբեք թույլ չի տա, որ աշխարհի շիա փոքրամասնությունից (մոտ 150 միլիոն շիա ամբողջ աշխարհում։ Իրանը մոտ 80 միլիարդ է) դա փորձի, կան մուսուլմանական երկրներ, սուննի մեծամասնություն ունեցող մեծ բնակչությամբ (Թուրքիա՝ 80 միլիոն, Եգիպտոս (80 միլիոն), Ինդոնեզիա (200 միլիոն), Պակիստան (120 միլիոն սուննիներ, 40 միլիոն շիաներ), որոնք կգերազանցեն եւ կկասեցնեն Իրանը, եթե նրանք փորձեն ստանձնել նման դերակատարություն։

Իրանը նույնպես չի ձգտում ղեկավարել շիական աշխարհը, քանի որ դա կնշանակի առճակատման գնալ Պակիստանի հետ, որտեղ նրա բնակչության մեկ քառորդը շիաներ են եւ Թուրքիայի հետ, քանի որ Թուրքիայում կա 20 միլիոն ալավի (բնակչության 25%-ը), եւ Ադրբեջանը, որը գործում է թուրքական ուղեծրում, ունի շիա մեծամասնություն: Իսկ Կենտրոնական Ասիայի դեպքում այն կբախվի Կենտրոնական Ասիայի մի քանի սուննի երկրների, մինչդեռ միայն Տաջիկստանն է շիա:

Ուրեմն ո՞րն է Իրանի ռազմավարությունը, այն բանից հետո, երբ Սադամ Հուսեյնը հեռացավ, տարածաշրջանի ամենաթույլ շղթան դարձավ արաբական աշխարհը, եւ Իրանը կարողացավ ձեւավորել այն, ինչը հայտնի է որպես «շիական հիլալ», նա իր ազդեցությունը տարածեց արաբական երկրներում, որտեղ շիաները կամ մեծամասնություն էին, կամ հասել են իշխանության, կամ երկուսն էլ, ինչպես օրինակ՝ Իրաքի դեպքում, որտեղ շիաները 60%-ն են եւ ստանձնում են ղեկավարությունը, Իրանը նաեւ զորակցեց շիա Եմենում, եւ շիա ընդդիմությանը Բահրեյնում (60% շիաներ), Սիրիայում դաշինք կազմվեց Ալավի փոքրամասնության հետ (Ալավիները շիաներին մոտիկ կրոնական համայնք են) եւ հասան Լիբանան եւ Պաղեստին (Գազայի հատված), եւ ծանր զինեցին շիական Հըզբոլլահին Լիբանանում, այնպես էլ Գազայի հատվածում, Համասին եւ Ջիհադին (Սուննի):

Թեհրանի ռազմավարությունը շատ ակնհայտ է. Իսրայելի մոտ ունենալ ռազմական թեւեր, որոնք ի վիճակի են հրթիռներ արձակել Իսրայելի ուղղությամբ, եթե Արեւմուտքը եւ Իսրայելը որոշեն հարձակվել Իրանի վրա եւ դադարեցնել նրա հավակնությունները եւ միջուկային կարողություններ ձեռք բերելու փորձերը: Ուստի 3 տասնամյակից ի վեր տարածաշրջանային պայքարն ունի այս վճռորոշ նպատակը, որպեսզի Իրանը հասնի իր միջուկային նպատակակետին, իսկ Արեւմուտքը կանխի դա։

Սիրիական պատերազմը կարելի է շատ հեշտորեն հասկանալ այս հավասարման ծիրին ներս, եթե սիրիական վարչակարգն ընկներ սուննի ընդդիմության ձեռքը, Իրանի թեւերը կմեկուսացվեին Լիբանանում եւ Պաղեստինում, եւ դրանով է բացատրվում, թե ինչու Իրանը այդքան վճռականորեն ներքաշվեց Սիրիայում. Բաշար Ասադ ալավիական փոքրամասնությունը սպառված եւ ուժասպառ էր եղել, մեկ տարվա ընթացքում կորցնելով հողերի 78%-ը, սակայն Իրանի ֆինանսավորումը, Հըզբոլլահի ցամաքային զորքերը, Աֆղանստանից ու Պակիստանից բերված շիա վարձկանները եւ ռուսական օդուժը Սիրիայի նախագահին պահեցին երկրի ղեկին։

Բազմաթիվ վերլուծաբանների կարծիքով, հայկական Արցախի դեմ պատերազմը կազմակերպել են Անկարան եւ Թել Ավիվը: Իսրայելը Ադրբեջանին մատակարարել է այնպիսի առաջադեմ զենք, որը մեծապես նպաստել է Ադրբեջանի հաղթանակին, վերլուծաբանները ենթադրում են, որ Արցախը, որը գտնվում է Իրանի սահմանին, գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Իսրայելը նախատեսում էր ավելի շատ հարձակումներ սկսել Հայաստանի վրա, գրավել հայկական Սյունիքը եւ կտրել Հայաստանը Իրանից, իսկ օկուպացված հայկական հողերից Իսրայելը կկարողանար հարձակումներ իրականացնել Իրանի վրա։

Չպետք է մոռանալ եւ արժե նշել, որ Հայաստանի դեմ թշնամական հարձակումների ժամանակ Սիրիայից բերվել են սուննի ջիհադականներ, այնքան էլ դժվար չէ ենթադրել եւ եզրակացնել, որ ավելի շատ ջիհադականներ կբերվեին այս տարածաշրջան, օկուպացված հայկական հողից Իրանի վրա հարձակվելու համար։ Ես կարծում եմ, որ Իրանը կարդացել է այս բոլոր դավադրությունները եւ կանխարգելիչ միջոցներ է ձեռնարկել Գազայից։

Արաբական հին ասացվածքն ասում է. «Նախքան նա ինձ ընթրի, ես նրան նախաճաշեմ»:

Պետրոս ՄԱՆՈՒԿՅԱՆ

բլոգեր

«Առավոտ» օրաթերթ
11.10.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031