Լրահոս
Օրվա լրահոսը

Այս որոշումը չկայացվեց կարդալու ժամին, դրա մասին շատ մարդիկ էին տեղյակ. Ռուբեն Մելիքյան

Հոկտեմբեր 11,2023 23:20

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի պաշտպաններից Ռուբեն Մելիքյանը դատարանի որոշման հրապարակումից հետո լրագրողներին ասաց, որ դատարանի այսօրվա որոշումը նույնպես հաստատում է, որ գործ ունենք քաղաքական հետապնդման հետ:

«Այս որոշումը չկայացվեց կարդալու ժամին, դրա մասին շատ մարդիկ էին տեղյակ… Մենք ունեցել ենք բավականին ամուր դատական համակարգ ու մեծ դժվարությամբ են այս գործող իշխանությունները ջախջախել դատական համակարգը, այդ ջախջախման տարրերից մեկն էլ այս կոռուպցիոն դատարան ստեղծելն էր, որը գրեթե ամբողջությամբ քաղաքական իշխանության վերահսկողության ներքո լինի: Մենք պատրանքներ չունեինք էլ, մեր խնդիրն այն էր, որ ցույց տանք, որ մենք մեզնից կախված ամեն ինչ արել ենք: Այսօր սա գուցե արդյունավետություն չունի, բայց վաղը, մյուս օր ունի արդյունավետություն: Օրինակ՝ մենք տեսանք, որ ԵԽԽՎ նախկին նախագահը, ԵԺԿ ներկայացուցիչը վստահություն, փաստորեն, չեն ներշնչում: Մենք միջնորդեցինք Հայ Առաքելական եկեղեցու երկու հոգեւոր առաջնորդների միջնորդությունը»,- ասաց փաստաբանը:

Փաստաբանը նկատեց, որ Աշոտյանը 44 օրյա պատերազմի մասնակից է եղել, բայց իրենք դա նույնիսկ չհիշատակեցին դատարանում, որովհետեւ կարծում են, որ այդ երեւույթն այլեւս արժեք չէ մեր երկրում:
Պարոն Մելիքյանն ասաց, որ դեռ խորությամբ կուսումնասիրեն՝ արդյոք նիստը նախագահող դատավորի հարցադրումները հարցադրումներ էին, թե քողարկված պնդումներ ու հավելեց, որ դատավորի նկատմամբ ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացնելու:

Հիշեցնենք, որ այսօր Աշոտյանի պաշտպանական կողմը միջնորդել էր կալանքը որպես խափանման միջոց փոխել ու բազմաթիվ անձինք՝ պատգամավորներ, հոգեւորականներ երաշխավորագիր էին ներկայացրել:

Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը մեղադրվում է պաշտոնական լիազորությունները չարաշահելու, փողերի վատնման ու փողերի լվացման համար:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031