ՄԱԿ-ի ԱԽ շրջանակներում Ֆրանսիան կպահանջի ընդունել ԼՂ հայերի վերադարձի վերաբերյալ բանաձև։
«Ադրբեջանը ծրագրել և կազմակերպել է ավելի քան 100000 հայերի տեղահանումը ԼՂ-ից։ Այս ծանր հանցագործությունը չի կարող անպատասխան մնալ։ Բաքուն պետք է հասկանա, որ չի կարող գնալ ուժի կիրառման ճանապարհով», հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլլոնան: