Լրահոս
Օրվա լրահոսը

«Արայիկ Հարությունյանը ցանկանում էր գնալ Սոֆիա բանակցելու… տոմսը գնել էր…Նրա վրա ահռելի ճնշումներ գործադրեցին ոչ միայն ԼՂ և ՀՀ նախկին իշխանությունները, այլ ժողովուրդը։ Նրանք համարում էին, որ իրենց ռուսական զորախումբն է պաշտպանում»․ Արամ Սարգսյան. «Ա1+»

Հոկտեմբեր 11,2023 21:55

«Միայն Հռոմի ստատուտի վավերացման դեպքում էր Արևմուտքը համաձայն մեզ սպառազինություն մատակարարել»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը, թե Հայաստանը դուրս չի եկել ՌԴ-ի հետ որևէ համագործակցային կառույցից՝ ասում է, միայն Հռոմի ստատուտի ստորագրումն ու ԱՊՀ նիստին չմասնակցելը բավարար են քայլ առ քայլ Ռուսաստանից պոկվելու համար։

Ա․Սարգսյանը նաև հավելեց, որ մինչև Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը, երեք գիշեր զրուցել է նրա հետ։ Վստահեցրեց, որ Ա․Հարությունյանը ցանկանում էր գնալ Սոֆիա բանակցելու։

«Վստահաբար կարող եմ ասել, որ Սոֆիա գնալու տոմսը գնել էր, կարող են ստուգել։ Նրա վրա ահռելի ճնշումներ գործադրեցին ոչ միայն ԼՂ և ՀՀ նախկին իշխանությունները, այլ ժողովուրդը նույնպես։ Նրանք համարում էին, որ իրենց ռուսական զորախումբն է պաշտպանում։ Իսկ ռուսական զորախմբից ասում էին, եթե գնաք, մենք ձեռքերներս կլվանանք»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031