ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոց կալանքը Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ՝ երկարացվեց ևս երեք ամսով:
«Մեղադրյալ Արմեն Գևորգի Աշոտյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի ժամկետը երկարացնել 3 ամիս ժամկետով՝ մինչև 2024 թվականի հունվարի 15-ը»,- դատարանում հայտարարեց նիստը նախագահող դատավոր Վահե Դոլմազյանը։
Հիշեցնենք, որ այսօր Աշոտյանի պաշտպանական կողմը միջնորդել էր կալանքը որպես խափանման միջոց փոխել ու բազմաթիվ անձինք՝ պատգամավորներ, հոգեւորականներ երաշխավորագիր էին ներկայացրել:
Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը մեղադրվում է պաշտոնական լիազորությունները չարաշահելու, փողերի վատնման ու փողերի լվացման համար:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ