Հայաստանի իշխանությունն ու ընդդիմությունը շարունակում են սպասարկել ռուս-թուրքական ծրագրերը, «Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ԱԱԾ նախկին տնօրեն, քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը:
«Փաշինյանը երեկ ասաց, որ Մոսկվայի ու Անկարայի բոլոր ծրագրերն իրագործելու է՝ անկլավներից մինչև միջանցք։ Նա 2018-ին իշխանության է բերվել Կրեմլի կողմից, անշեղորեն կատարում է նրանց հրահանգները։ Երբ Մոսկվան պետք է Արցախի ու ՀՀ դեմ գործողություն անի, Փաշինյանը հրահանգ է ստանում արևմտամետ ձևանալ։ Ի դեպ, 3 տարի է ընդդիմությունը նույն ծրագրով է հանդես գալիս, ինչ իշխանությունը։ Իրենց ծրագրերում չեն գրում, որ անկլավներ չեն լինելու, միջանցքներ չեն լինելու»,-նշել է Շահնազարյանը։
Քաղաքական գործչի կարծիքով, եթե հաշվի ենք առնում 100 տարի առաջվա պատմական փորձը, ռուս-թուրքական մերձեցման արդյունքում նրանք կարող են կիսել Հայաստանը։ Ռուսական ու թյուրքական աշխարհների միավորում է տեղի ունենում՝ որպես նոր աշխարհաքաղաքական կենտրոն։
Մանրամասները՝ տեսանյութում։