Հոկտեմբերի 10-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում գլխավոր քարտուղար Արսեն Կարապետյանն ընդունեց Սյունիքում Յունիսեֆի նախաձեռնությունների համակարգող Հեղինե Ղուկասյանին և ՄԱԿ-ի Նյույորքյան գլխավոր գրասենյակի արտակարգ իրադրությունների մասնագետ Նարինե Ասլանյանին։
Հյուրերը ներկայացրեցին վերջին օրերին Յունիսեֆի կողմից Կարմիր խաչի օժանդակությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների խնդիրների լուծմանն ու կարիքների բավարարմանն ուղղված կարճաժամկետ և միջնաժամկետ ծրագրերը։Դրանց արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է հավաքագրել տվյալներ,նաև ակնկալվում է մարզային և տեղական իշխանությունների օժանդակությունը և ուղղորդումը, որպեսզի տրամադրվող աջակցությունը լինի նպատակային և հասցեական։
ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի համապատասխան վարչությունների պետերը ներկայացրեցին մարզում բնակվող դպրոցահասակ և մանկահասակ երեխաներին վերաբերող մի շարք տվյալներ՝բաշխվածությունը համայնքներում, սեռատարիքային խմբերը, ընդգրկվածությունը կրթական հաստատություններում, կարիքների վերհանումը և այլն։
Քննարկվեցին հետագա համագործակցության հնարավոր տարբերակները, աջակցության ծրագրերի իրականացման մեխանիզմները։
Կարդացեք նաև
Վայոց Ձորի մարզպետարան