Լրահոս
Օրվա լրահոսը

Տիկին Քրիստինեն պարոն Քյարամյանին գրում է՝ էս ինչ է պարոն Աշոտյանի գործը, պարոն Քյարամյանն էլ պատասխանում է՝ աղջիկ ջան, ինչ ես ուզում ինձանից. Աշոտյան

Հոկտեմբեր 11,2023 21:12

Հակակոռուպցիոն դատարանում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի եւ մյուսների գործով դատական նիստի ժամանակ այսօր Արմեն Աշոտյանը արձագանքեց նիստը նախագահող դատավորի հարցադրումներին:

«Ինչու ինձ սկզբից չկալանավորեցին, սկսենք այդ հարցադրումից, դուք ասացիք: Քաղաքական գործունեության խոչընդոտման բազմաթիվ ձեւեր կան. օրինակ իմ նկատմամբ կիրառված ամենասկզբից սեկտը փակելու ձեւը: Ես, ներկայացնելով Հանրապետական կուսակցությունը, Եվրոպայի իշխող կուսակցության համաժողովին մասնակցելու համար գիշերը ճամպրուկներս հավաքում եմ, գնում եմ օդանավակայան՝ մտածելով, որ հեսա թռնում եմ Լիսաբոն՝ մասնակցեմ համաժողովին։ Սահմանապահը նայեց, որ հեսա կնիքը դնի, չդրեց, սեկտս փակել են քաղաքական գործունեությանս խոչընդոտելու համար ու այդպես սեկտս փակ են պահել վեց ամիս »,- ասաց Արմեն Աշոտյանը:

Նրա խոսքով, այնպիսի համաժողովների ու կոնֆերանսների չի կարողացել մասնակցել, որտեղ Արցախի հարցն են քննարկել, ու որոնց ադրբեջանցիներն են մասնակցել, իսկ Հայաստանից պետք է ներկա գտնվեին ինքն ու հատուկ հանձնարարություններով ՀՀ դեսպան Էդմոն Մարուքյանը:

«Սեկտ փակելը կարող է ձեր համար է ստից բան, բայց դա քաղաքական գործունեության խոչընդոտ է, տարին 6-7 անգամ արտասահմանում գործուղումներում ՀՀ շահերը ներկայացնող մարդու համար դա ստից բան չէր, դա կոկորդից բռնել էր»,-շարունակեց Աշոտյանը:

Նա նկատեց նաեւ, որ գործով անցնող մյուս մեղադրյալների՝ Սիմոնյանին ու Նարիմանյանին կալանավորելուց հետո է իր սեկտը փակվել ու նմանեցրեց դոմինոյի հաջորդականությանը: Նրա խոսքով, այս գործով երկու գործիք է կիրառվել կալանավորում, որ մարդիկ զզվեն ու վարույթ իրականացնող մարմնի ուզածն ասեն ու գաղտնալսում:

Նիստը նախագահող դատավորը հետաքրքրվեց սեկտը փակվե՞լ է մեղադրանք ներկայացնելուց հետո՞, թե՞ առաջ, ինչին ի պատասխան Աշոտյանն ասաց՝ մեղադրանք առաջադրելուց առաջ. «Այս գործով դիմել ենք ՄԻԵԴ, ասում ենք էս ինչ լավ քննչական ունենք, էս ինչ լավ դատախազություն ունենք, որ գիշերվա 02:40 գրություն է սարքում, մուտքագրում է, գրությունը գնում է սահմանապահ զորքեր… հա էս տիկին Քրիստինեն էլ՝ մարդու իրավունքների պաշտպան, պարոն Քյարամյանին գրում է՝ էս ինչ է պարոն Աշոտյանի գործը, պարոն Քյարամյանն էլ «դավադիտ» է լինում ու պատասխաններից մեկում գրում է՝ աղջիկ ջան, ինչ ես ուզում ինձանից, մինչեւ էդ 16-ի նամակը ես մի հատ էլ 10-ին էի նամակ ուղարկել, հոպ, «պրիեխալի»: Այսինքն՝ ինձ մեղադրանք առաջադրելուց մի շաբաթ առաջ իմ սեկտը փակել են ու դա պարոն Քյարամյանի գրության մեջ ուղղակիորեն ապացուցվում է»:

Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը մեղադրվում է պաշտոնական լիազորությունները չարաշահելու, փողերի վատնման ու փողերի լվացման համար:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031