Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ մտածում եմ, երաշխավորագրի մեջ արտացոլված է, ավելին ասելիք չկա. Արշակ Սրբազան

Հոկտեմբեր 11,2023 20:30

Հակակոռուպցիոն դատարանում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի եւ մյուսների գործով դատական նիստի ժամանակ այսօր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը նույնպես հաստատեց իր գրավոր երաշխավորությունը, որ Արմեն Աշոտյանի խափանման միջոց կալանքի փոփոխության դեպքում նա չի խոչընդոտի գործի քննությանը:

«Մենք տարբեր քաղաքական թիմերում ենք եղել, բայց պարոն Աշոտյանի նկատմամբ հարգանքս, նույնիսկ միջազգային հարթակներում մեր համատեղ գործունեությունը միայն ու միայն ակնածանքի են արժանի: Նաեւ ես միշտ մեծ խոնարհում եմ ունեցել պարոն Աշոտյանի քաղաքական ինտելեկտի ու Հայաստանի պետական շահերը միջազգային հարթակներում, Հայաստանում ներկայացնելու նրա պատվախնդրության նկատմամբ: Նրա անձնական որակները, բարոյական բարձր հատկանիշները, պարկեշտությունը… այդ ամենը թույլ են տալիս վստահեցնել, որ պարոն Աշոտյանը վարույթ իրականացնող մարմնի պահանջի դեպքում պետք է ներկայանա: Գործընթացը կանցնի անխոչընդոտ»,-ասաց պատգամավորը:

Իր գրավոր երաշխավորությունը դատարանում հաստատեց նաեւ Արշակ Սրբազանը՝ հայտնելով, որ ինչ մտածում է, գրած երաշխավորության մեջ կա, ավելացնելու բան չունի: Երաշխավորությունը դատարանում նաեւ հաստատեց ԱԺ պատգամավոր Հայկ Մամիջանյանը:

Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը մեղադրվում է պաշտոնական լիազորությունները չարաշահելու, փողերի վատնման ու փողերի լվացման համար:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031