Լրահոս
Օրվա լրահոսը

Այս տարվա վերջում կամ հաջորդ տարվա սկզբում անշարժ գույքի շուկայում կլինեն ցնցումներ. Dignisi-ի տնօրեն

Հոկտեմբեր 11,2023 20:17

DIGNISI-ի տնօրեն Վարդան Ալեքսանյանը վստահ է, որ նորակառույցների շուկայում շուտով կլինեն ցնցումներ։

Նրա խոսքով՝ Հայաստանը փոքր շուկա է, այստեղ պայթյուն չի լինի, սակայն կլինեն ցնցումներ։

«Այն «բումը», որ կա նորակառույցների շուկայում կմոտենա ավարտին այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին, և այդ ժամանակ մենք միանշանակ կունենանք ցնցումներ», – ասել է Ալեքսանյանը Dignisi news-ի եթերում։

Վարդան Ալեքսանյանի խոսքով՝ այսօր կան շենքեր, որոնց բնակարանների 30 տոկոսը կամ նույնիսկ ավելին շատ դժվար է վաճառվելու, կարելի է ասել՝ չի վաճառվելու։

«Այդ բնակարանները մնալու են և մտնելու են շուկա՝ էժանացված գնով։ Կան նաև բնակարաններ, որոնք ի սկզբանե գնվել են վերավաճառքի նպատակով։ Այսինքն՝ երկրորդային շուկան լցվելու է նոր շենքերով, նորակառույց շենքերի բնակարաններով։ Բնական է՝ այդ ժամանակ ցնցումներ կլինեն․ մեկը կշտապի, մեկը լավ բնակարան չի ունենա, մեկն էժան կվաճառի և դա շուկայում տատանումներ կստեղծի», – նշում է նա։

Միևնույն ժամանակ Ալեքսանյանը վստահ է, որ դա երկար չի տևի՝ առավելագույնը 3-5 ամիս, իսկ շուկա մտնող նոր, ավելի մտածված ու գրագետ նախագծերը նորից կհաջողեն։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031