Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցին

Հոկտեմբեր 11,2023 17:53

Ադրբեջանի ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հնչեցրած հայտարարություններին։

Ի պատասխան 1975թ․ քարտեզի հիման վրա սահմանազատում իրականացնելու Փաշինյանի առաջարկին, պաշտոնական Բաքուն հայտարարել է, որ նման քարտեզ «չկա»։ «Ինչ վերաբերում է 1975 քարտեզին, որի վրա հիմնվում է Հայաստանը, նման քարտեզ գոյություն չունի, իսկ 1973-1986 թվականների ընթացքում մի քանի քարտեզ է կազմվել։ Ընդհանուր առմամբ, ինչպես ցույց է տալիս փորձը, սահմանազատման գործընթացն իրականացվում է ոչ միայն քարտեզների հիման վրա։ Եվ որպեսզի այդ քարտեզներին հղում կատարվեն, դրանք պետք է հիմնված լինեն միջազգային իրավական փաստաթղթերի, այդ թվում՝ երկու երկրների կողմից այս կամ այն ​​կերպ վավերացված փաստաթղթերի վրա․․․պնդումը, որ սահմանազատումը պետք է իրականացվի միայն մեկ քարտեզի հիման վրա, զուրկ է տրամաբանությունից»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունում։

Բաքուն անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից հայկական օկուպացված գյուղերի մասին Փաշինյանի հայտարարությանը՝ այն որակելով որպես «բացարձակ սուտ»։ «Սրանով Երևանը ցանկանում է արդարացնել ադրբեջանական 8 գյուղերի օկուպացումը»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրությունում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031