Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը
Երեկ Հայաստանի դե-ֆակտո վարչապետը նշեց, որ կան տարածքներ, որոնք «գրավված են Ադրբեջանի կողմից» և իբր դրանք են փոխանակվելու «անկլավների» հետ:
Այսօր Ադրբեջանը պաշտոնապես հայտարարեց, որ չկան նման տարածքներ: Այլ բառերով` մեզ տալու բան չունի, այլ միայն վերցնելու:
Ուրեմն ինչպես որ կանխատեսվել է, առաջիկայում Ադրբեջանը կփորձի ստանալ այսպես կոչված «անկլավները»: