Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամբողջ տարածաշրջանի եւ աշխարհի առաջ Իսրայելը խայտառակվեց». Արգիշտի Կիվիրյան

Հոկտեմբեր 11,2023 16:31

«Ծանրագույն պատերազմ է սպասվում, առավել եւս՝ ամեն բան գնում է շատ բարդ սցենարով: Պաղեստինյան խմբավորման ՀԱՄԱՍ-ի գործունեության արդյունքում արդեն իսկ փաստ է, որ փլուզվեցին նաեւ մի շարք միֆեր: Անկախ նրանից, թե ինչպես կավարտվի այս պատերազմը՝ Իսրայելը էլ երբեք նախկինը չի լինի»,-«Հայելի» ակումբում ասաց վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը:

Նրա խոսքով. «Տասնամյակներ շարունակ ընդամենը մեկ բացառությամբ՝ Յոմ Կիպուրի պատերազմը, Իսրայելի միֆը եղել է հետեւյալը, որ ինքն ընդունակ է լիարժեք պաշտպանել իր բնակչությանը, իր բանակը եւ հատուկ ծառայություններն անպարտելի են: Այս գործողությունները ցույց տվեցին բանակի խոցելիությունը եւ հատուկ ծառայությունների լիակատար բացթողումները: Ով ինչ կոնսպիրոլոգիական վարկած ուզում է ասի, փաստն այն է, որ ամբողջ տարածաշրջանի եւ աշխարհի առաջ Իսրայելը խայտառակվեց: Դրա համար իրեն հիմա պետք է շատ մեծ արյուն, որպեսզի իրենից նորից սկսեն վախենալ»:

Արգիշտի Կիվիրյանի ձեւակերպմամբ, հենց դրանով է պայմանավորված վերջին օրերին Գազայի հատվածի լիակատար բնաջնջումը. «Նման բնաջնջում եղել է, ասենք, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ Դրեզդենում, նման բնաջնջում եղել է Վիետնամում, երբ դու տոտալ ձեւով բնաջնջում ես ամեն ինչ՝ չնայելով՝ այդտեղ խաղաղ բնակչություն է, թե ով է:

Նախօրեին Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարեց, որ ազատում է բանակին ցանկացած կարգով, օրենքով պատերազմ վարելուց: Իսկ դա նշանակում է՝ արեք, ինչ ուզում եք: Սրանով է պայմանավորված, որ անգամ Էրդողանը հայտարարեց այն մասին, որ Իսրայելը պետք է հասկանա՝ վերջիվերջո ինքը պետությո՞ւն է, թե՞ ահաբեկչական կազմակերպություն,որովհետեւ պետությունը պատերազմները պետք է վարի օրենքին համապատասխան: Իսկ Իսրայելը փորձում է այն կարգի արյուն հեղել, որպեսզի դրա տակ հասարակությունը, աշխարհը մոռանա իր այս խայտառակությունը»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031