Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե Հայաստանը հրաժարվի Մոսկվայի միջնորդությունից, այլընտրանքն Ադրբեջանի հետ ուղիղ բանակցություններն են․ Ալիև

Հոկտեմբեր 11,2023 16:19

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է աշխատել Երևանի հետ խաղաղության պայմանագրի վրա։ «Ինչ վերաբերում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը, պատրաստ ենք դրան։ Եթե հայկական կողմը մերժի Ռուսաստանի Դաշնության միջնորդությունը, կարծում եմ այլընտրանքն ուղիղ բանակցություններն են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև։ Մենք կվերլուծենք ցանկացած այլ հարթակ՝ հաշվի առնելով այն երկրների վերաբերմունքը, որոնք իրենց ծառայություններն են առաջարկում, ճշմարտության, ոչ թե Ադրբեջանի նկատմամբ, այլ ճշմարտության, այդ թվում` միջազգային իրավունքի»,-ասել է Ալիևը Բաքվում ընդունելով ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 53-րդ նիստի մասնակիցներին։

Նա միևնույն ժամանակ ընդգծել է, որ հոկտեմբերի 12-ին ռուսական կողմի առաջարկով պետք է կայանար Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումը Բիշքեկում։

«Մենք երախտագիտությամբ ենք ընդունում Ռուսաստանի Դաշնության միջնորդությունը, քանի որ Ռուսաստանը մեր հարևանն ու դաշնակիցն է, ինչպես նաև Հայաստանի դաշնակիցը: Այս երկիրը մեր տարածաշրջանում է, ի տարբերություն հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվողների: Դրական ենք ընդունել առաջարկը, մեր արտգործնախարարը պատրաստ էր հանդիպել ռուս և հայ գործընկերների հետ։ Ցավոք, հայկական կողմը հրաժարվեց, հիմա հարց է ծագում՝ արդյոք Հայաստանը խաղաղություն է ուզում։ Կարծում եմ ոչ, հակառակ դեպքում չէր հրաժարվի այս հնարավորությունից։ Հայաստանի վարչապետը 6 ժամ թռչում է Գրանադա, մասնակցելով անհասկանալի հանդիպման, որտեղ քննարկվում է Ադրբեջանն առանց Ադրբեջանի, բայց հրաժարվում է 2-3 ժամ Բիշքեկ թռչել, քանի որ կարևոր գործեր ունի: Սրա մասին պետք է բացահայտ խոսել»,-ասել է Ալիևը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031